in Կյանքի Օպտիմալացում, Հասարակություն 2.0

Էսօր ավտոբուսով տուն էի գնում, մի հետաքրիր բան կար, լիքը ազատ տեղ կար, նաև լիքը մարդ ոտքի վրա էին, հետաքրիր էր: Մտածեցի որ, եթե կա ազատ տարածություն, ապա մարդիկ կարող են տեղը թողնել նրանց, ում դա իրոք պետք է: Երևակայեք երթուղային տաքսում ազատ տեղ ու կանգնած մարդիկ, աբսուրդի թատրոնից մի դրվագ կլինի, քչալ երգչուհին գլուխը պատով է տվել ոտքն էլ քարով, ու նաև … կերել այդպիսի պատկերի հետ հաեմատած:

Հիմա ինչպե՞ս անել, որ օրինակ երթուղային տաքսիներում տեղ ազատվի: Որ մարդիկ կարողանան հանգիստ երթևեկել, ու նաև վեհություն առաջանա, այնպես ինչպես ավտոբուսի դեպքում (պետք չի սովորական մահկանացուներից գերմարդկային վեհություն պահանջել, մարդկային հարմարությունից առաջացած վեհությունն էլ քիչ չի), սա ռեսուրսի խնդիր է: Իսկ ռեսուրս հայտնաբերելը նախ և առաջ մտքի փոփոխության, մտածելակերպի փոփոխության հարց է, իսկ հետո նաև տեխնոլոգիայի: Ու իրականում 1000 լյո ճանապարհը սկսվում է մի քայլից, մի քայլը մտքի փոփոխությունն է, իսկ մնացածը 1000 լյո – 1 քայլը տեխնոլոգիան է, ո՞նց անելը, ի՞նչ եղանակով … Պետք է հաշվարկ, մտածված փոփոխություններ… տենց …

Ազատ տարածություն ունենալու մյուս ձևը երևակայությունն է, ու իրականում սա բոլոր տեսակի մոնոպոլիաներին հաղթելու լավագույն ձևն է, կաին մեդիամագնատներ (tv, տպագիր թերթեր, ձայնագրման ստուդիաներ … ), մոնոպոլիա էին, ինչ որ մեկը տեսավ որ կարելի է ազատ տարածքում(ինտերնետում) էլ.լրատվամիջոցներ ստեղծել, ավելի քիչ ռեսուրս օգտագործելով, նա հնարեց այդ տարածությունը, հնարեց-երևակայեց էլեկտրոնային լրատվությունը , յութուբը , սաունդքլաուդը, սա ավելի կարևոր է, այսինքն չկար տարածք, պետք է այն հորինել: Ոչ մեկը չեր ասում, որ ինտերնետը ազատ տարածք է լինելու, ոչ ոք նախորոք չեր մտածել որ այսպես կլինի, բայց որոշները կարողացան երևակայել, ու ահա, ունենք այն ինչ ունենք: Նույն ձևով նաև ազատ ծա-ն սա նույնպես երազանքի ու երևակայության արդյունք է: Կամ էլ օրինակ էս տղեն էլ ա ազատ տարածություն հորինել իր ժամանակ, աբստարակցիոնիզմը իր ժամանակի ազատ տարածքն էր:
kandiskiy_yellow_red_blue

 

(Մարդկանց չզարգանալու պատճառով իհարկե հետո այլ բան դարձավ ինտերնետը, ինչպես ժամանակին կրոնը, հետո գիտությունը, դեմոկրատիան, կոնցեպտուալ արվեստը և մարդկության մյուս ձեռքբերումները , բայց սա ուրիշ պատմություն է … )

Բայց դե ազատ տարածություններ ինչքան ուզես դեռ կան:

Ստեղ Կաստանեդային եմ հշում, երբ ասում է սենց մի բան ՝

«Մարտիկը երկար մտածում է մինչև ճանապարհով գնալը, բայց եթե սկսեց արդեն հետդարձի ճանապարհ չկա»:
«Մարտիկի համար բոլոր ճանապարհները միանման են, բայց նա ընտրում է այն ճանապարհը որը սիրտ ունի»:

Սա մոտավորապես եմ գրում, ճշգրիտ մեջբերում չի: Այսինքն մարտիկը գտնում է այն ճանապարհը որը երևակայել է , հորնել է , կամ իր սրտով է, ու հետո սկսում է միջոցներ. տեխնոլոգիաներ որոնել: Կարծում եմ էլի ազատ տարածություններ որոնելու հետ է կապված ու նաև այդ տարածությունները զավթելու հետ:

Տենց էլ ստացվում է, որ եթե քիչ երևակայություն ունես, պետք է շատ ռեսուրս ունենաս, իսկ եթե երևակայությունդ մեծ է, ավելի քիչ ռեսուրսով էլ կարելի է անել ինչ որ մի բան …

Մի հետաքրիր օրինակ էլ բերեմ ու վերջ, սա մի քիչ այլ ոլորտից է, ավելի ինտրովերտ, ներքին: Կարելի է ստեղծել նաև ազատ տարածություն, բայց այդ տարածությունում սահմանել մրցակցության յուրահատուկ պայմաններ: Օրինակ ինչպես վիքիպեդիայում է, կա մրցակցություն, ցանկացած էնտուզիաստ վիքիխմբագրող ցանկանում է ավելի շատ նյութեր գրել ու խմբագրումներ անել, բայց հետաքրիր է, որ վիքիում խմբագրելիս քեզ ոչ մեկը շնորհակալություն չի ասում, քեզ լայք չեն դնում, դու ստատիստիկա չգիտես, ու դա լավ է, որովհետև արտաքին ազատ տարածքը, ներսում նույնպես ազատ տեղ է թողնում, լայքամոլուցքը ու ստատիստիկայի հետևից վազքի բացակայութույնը խմբագրողի ներսում ազատ տեղ է թողնում ու ինքնաբավարարվածության զգացողություն, այդպիսի ինքնազգացողություն ոչ բլոգը կարող է թողնել, ոչ էլ առավելապես ֆբ-ն: Սա նույնիսկ մաքուր կրոնական զգացմունքների նման բան է , կրոնական ըստ էության, ոչ թե ըստ ձևերի, քեզանից մեծ, որը և դու ես և դու չես, այ դրա մեջ մասնակցութուն ունենալու, դրա մի մասը լինելու զգացողություն: Սա նար նման է Ն. Ռերիխի մի գրառման, որտեղ ասում է, թե արևելյան հնագույն գրականությունը անանուն է, կրոնական ու փիլիսոփայական շատ գրքերի գրողներ ցանկանում էին անանուն մնալ, երևի իրենք էլ էին այդ սեփական «փառավորման» բացակայությունը վայելում: Ես մտածում եմ , որ վիքիպեդիան ներկայիս համացանցի ազատ տարածքներից ամենամեծն է:

Սա ուղակի որպես օրինակ եմ գրում, նենց հոգեփիլիսոփայական շեղում 🙂

Հիմա էսքանը ինչի եմ գրել 🙂 ստեղ պադվոխ կա, մի հատ էլ ազատ տարածք եմ գտել, որտեղ կարելի է քվեարկել այսպես ասած առանց քվեարկելու: Մարդիկ մտածել են , որ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կարելի է քվեարկություն անել, ով 150 հատ լայք հավաքեց, կստանա իր շեյրած գիրքը :Ճ Ես Արտակ Մովսիսյանի գիրքն եմ ընտերել «10 հայ ականավոր արքաներ», ահա եթե ֆբ.-ում կաք կարող եք ինձ օգնել այդ գրքի ձեռբերման մեջ:

Ահա հղումը, պետք է լայք անել

http://www.facebook.com/artak.kolyan/posts/281796315282937
Ստեղ մի հետաքրիր բաղադրիչ կա, գիրք կստանան բոլոր նրանք ովքեր 150 լայք կհավաքեն: Նենց որ դուխով, բոլոր ցանկացողները կարող են մյուս բոլորին լայք անել, որովհետև մենք իրար մրցակից չենք, սա նույնպես ազատ տարածություն է, որտեղ բոլորով միասին մենք կարող ենք գիրք նվեր խլել ստանալ:

Նենց որ անհանգիստ եղեք, ազատ տարածություններ հորինեք 🙂

  1. > եթե քիչ երևակայություն ունես, պետք է շատ ռեսուրս ունենաս, իսկ եթե երևակայությունդ մեծ է, ավելի քիչ ռեսուրսով էլ կարելի է անել ինչ որ մի բան …

    ահամ, ու երևակայությունն էլ յուրօրինակ ռեսուրս է, ներքին։ ու ինքը էն արտաքինի կամ այլ ներքին ռեսուրսների պակասը լրացնում է։

    ու քո կրոնի սահմանումը/ընկալումը շատ Ֆրոմական է ։Ճ
    ու հավեսը

Comments are closed.