in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Գեորգ Շուստեր – Գաղտնի միությունների պատմություն (կոնսպեկտ 5)

Image taken from http://www.litsovet.ru/

Գրել էի , որ այս մասը Տամպլիերների մասին է լինելու: Բայց ոչ մի բան էլ չէմ գրի Տամպլիերների մասին: Ինչպես նաև քարտաշների միությունների մասին: Մի պարզ պատճառով, գրելու բան չկա, ոչ մի հետաքրքիր տեղեկատվություն, ու ոչ մի բան, որը հետաքրքիր մտքեր կառաջացներ: Անհետաքրքիր պարագրաֆների շարքում են նախ ալքիմիկոսների միությունները, ակադեմիաները,մասոնները, ռոզենկրիցականները ու այլ բաներ, որոնք այնքան հետաքրքիր չէին, որ իսկի չեմ էլ հիշում …
Պտղատու կամ Արմավենու միություն (լատ. “Societas fructifera”)
հետաքրքիր միտք 8:
Շուստերը գրում է, որ այն ժամանակաշրջանում երբ ողջ եվրոպան
զբաղված էր աշխարհագրական նոր տարածքներ հայտնաբերելով ու դրանք թալանելով, գերամանացիները ներփակվելով իրենց պետության մեջ սկսեցին ազգային – մշակույթային ինքնազարգացմամբ զբաղվել: Դե պարզ է, դա կամքի որոշում չէր, այլ ուղղակի անհրաժեշության հետևանք, նրանք չէին կարող այդ պահին երկրներ գրավել: Բայց որ գտան թե ինչով է պետք զբաղվել դա փաստ է: Ամենակարևոր դրսևորումը հենց «Պտղատու միությունն» էր, որը անվանում էին նաև «Արմավենու միություն»: Սա հիմադրվել է Վեյնմարում 1617թ.: Հիմանդիրները գերմանական անզվականներն էին, ու գրեթե բոլոր անդամները նույնպես գերամանական ազնվականության ու մտավորականության ներկայացուցիցներ էին: Միությունը զբաղվում էր գերմաներան լեզվի զարգացմամբ ու մաքրմամբ օտարալեզու, հատկապես ֆրանսիական ազդեցությունից:
Միության անդամներ էին ,բազմաթիվ կոմսեր , դուքսեր և այլն և այլն …
Միության գաղտնիությունը պայմանավորված էր եկեղեցու հնարավոր ճնշումներով: Միությունը իրեն բացահայտորեն ներկայացնում էր որպես լեզուն պահպանող ու զարգացնող միություն, սակայն այդ գործունեությունից զատ նրանք զբաղվում էին նաև գիտությամբ և ազատ արվեստներով, ինչպես նաև ֆինանսապես օգնում էին բազմաթիվ վտարանդի ու հետախուզվող գիտանականների ու մշակույթային գործիչների…

Այս կոնսպեկտի մյուս մասերը