բաժին Խառը

Ավանդույթ, թե՞ ինչ

Մի գյուղում հաց էինք ուտում, դե նստած էինք շատ մարդկանցով, մեծամասամբ գյուղացիներն էին:
Նայում էի, ոնց են շփվում, ինչ են խոսում, ու մնացած վարքուբարքին: Մի հետաքրիր բան նկատեցի, երբ ընդհանուր ամանից ինչ որ ուտելիք էին վերցնում, միշտ կողքի մարդու հետ կիսվում էին, այսինքն կես դնում էին կողքին նստածի ամանի մեջ: Տենց մի կամ եկրու անգամ չէր, այլ գրեթե բոլորը այդ ռիտուալը հա անում էին, հավանեցի, մտածեցի, վա՜յ , ինչ գեղեցիկ բան է:

Միայնակ հաց ուտողը սատանայի հետ է ուտում:

իսլամական ասացվածք

Հետո մի քիչ խմեցին ու քեֆները լավացավ, ու այդ ծեսը այլևս չկրկնվեց: Ու մտածում եմ, ինչու՞, մտածեցի, ու սենց բան անցավ մտքովս:

Ամաչում էին ուտելու ժամանակ, երկուսով ամաչելը , ավելի հեշտ է:

Բայց չէ, чур меня, чур, чур, из иди …

սա էլ նենց, գուգլէշություն

izidi