Փողոցային լուսանկարչությունը ամենակայֆ ժանրն ա ինձ համար այս պահին: Ու այո, ես հիմա ամենաշատը ուզում եմ փողոց նկարել: Փողոցային լուսանկարը հասարակության կյանքի տարածաժամանակային կոնգլոմերատի մի շերտի հատույթ է, այս պահը, որը այլևս չի կրկնվի: Մարդը, կամ իրերը իրենց բնական վիճակում, տվյալ պահին իրենց փոխադեցությունների ո՝ւ կապերի ամբողջականության մեջ : Ու լուսանկարչի միտքը անհասկանալի պատճառներով բազմազանությունից ընտրում է մի փոքր ուղղանկյուն ու ժամանակի մի փոքր պահ, մի ակնթարթ:
Ինձ համար ամենակարևորը այն է, որ ես աննկատ լինեմ: Պատճառը այն է, որ իմ ներկայության ընկալումը փողոցային դրամայի , կոմեդիայի կամ իդիլիայի պերսոնաժների կողմից փոխում է նրանց վիճակը, նրանք դառնում են այլ տիպի, փոխվում են նրանց ոչ վերբալ ազդակները, նրանց դիրքերը, դեմքերը ու աչքերը: Իհարկե այստեղ անկախ ամեն ինչից աշխատում է Հեյզենբերգի անորոշություների առնչության փիլիսոփայական հետևության հոգեբանական կիրառությունը (Վայ քու արա, էս ինչ նախադասություն ստացվեց, լրիվ տերմինակոխ արեցի, ներող կլինեք): Պարզ բառերով ասած ցանկացած համակարգի ուսումնասիրության ժամանակ չափող սարքը (օբյեկտիվը, աչքը, վոլտմետրը, մանրադիտակը) ազդում է այդ համակարգի վրա, ու փոխում է համակարգի վիճակը: Դիտողը դիտում է իր դիտման ազդեցությունը կրող համակարգը, ոչ թէ համակարգը ինչպես որ է: Լուսանկարչության մեջ նույնպես, լուսանկարիչը փոխում է լուսանկարվող օբյեկտի վիճակը, ու այդ փոխոխությունը մեծանում է օբյեկտների կառուցվածքի բարդության աճին զուգահեռ: Սար ու ձորը ու նատյուրմորտը գրեթե չէն փոխվում, իսկ մարդը ահավոր փոխվում է: Փողոցում մարդ նկարելիս գերնպատակը դառնում է լուսանկարիչի ազդեցության մինիմալացումը:
Այստեղ առաջ է գալիս մյուս հարցը՝ տեխնիկականը: Աննկատ նկատելու նկարելու երեք ձև կա ՝ մի հատ «լուրջ ու թանկ», «էլի լուրջ ու ավելի էժան», ու «տափակ ու էժան»:
1. «լուրջ ու թանկ»-ը դա երկարաֆոկուս զում սվետոսիլնի օբյեկտիվ գնելն է, որի որակով մոդելները թանկ արժեն:
2. «էլի լուրջ ու ավելի էժան»-ը ֆիքս օբյեկտիվով, 50 մմ, կամ ավելի փոքր ֆոկուսային հետավորությամբ օբյեկտիվով, փողոցում վզից կախած, տուրիստի նման ֆռվռալ ձեռքը պահելով կոճակի վրա, ու շպիոնի նման քերել հետաքրքիր կադրեր: Պարզ է, որ այս մեթոդը ավելի սահմանափակ է նախորդի հետ համեմատած:
3. «տափակ ու էժան» – փոքրացնել աուրան, ու նկարել թեկուզ մարդկանց քիթը մտնելով, մեկա ձեզ չէն տեսնում :Դ:Դ:Դ:Դ
Փիլիսոփայությունից ու տեխնիկայից հետո միշտ առաջ են գալիս բարոյական խնդիրներ:
Մարդը դիմակավոր էակ է, նա միշտ շատ բան ունի թաքցնելու, ու իր կյանքի մի ահագին հատված տալիս է թաքցնելու արվեստի զարգացմանը: Եվ ահա նա միայնակ է, կամ շատ տարված է կատարվողով, շատ երջանիկ է կամ շատ տխուր, ու նա այդ պահին հանում է իր դիմակը, ու թարսի պես դու այդ պահին նրան լուսանկարեցիր … և ի՞նչ … ոչինչ չէմ կարող ասել, սա աշխարհճանաչողության հիանալի մեթոդ է, մարդկանց ճանաչելու, բայց ունի արդյո՞ք լուսանկարիչը իրավունք հրապարակելու այսպիսի նկարները ….
ՀԳ:
Ֆոտոշարք արված երկարաֆոկուս զումով
Լքվածությունից դեպի ուշադրություն
Լուսանկարներ արված «էլի լուրջ ու ավելի էժան» մեթոդով
«Փողոցային #n» շարունակական ֆոտոշարք