Նախորդ մասում գրել էի, որ ահագին անհետաքրքիր բաներ էր գրած մասնոնների, ռոզենկրիցերների ու մյուս եվրոպական գաղտնի միությունների մասին: Բայց պարզվեց որ դրանց մասին հետագայում ավելի մանրամասն է գրում:
Մասոններ
Մասոնական առաջին կազմակերպությունները առաջացել են Մեծ Բրիտանիայում: Հիմնական անդամները եղել են ոչ թե հրեաները, ինչպես շատերը(ես նույնպես) կարծում են, այլ հենց անգլիացիները:
Հետագայում տարածվել են Ֆրանսիայում, և ապա Գերմանիայում: Իսկ ավելի ուշ արդեն ամբողջ աշխարհով մեկ:
Ու Շուստերը այստեղ պալիտ է լինում, նրա ոճից ու մասոններով հիացման աստիճանից երևում է , որ նա մասոն է 🙂
Ու ի՞նչ է գրում մասոնների մասին
Հետաքրքիր միտք 1
Մասոնների հիմնական նպատակը դա լուսավորչության տարածումն է ու մարդկային այնպիսի հասարակության ստեղծումը, որը հիմնված կլինի զուտ մարդակենտրոն գաղափարների վրա:
Հետաքրքիր միտք 2
Մասոնական կազմակերպությունները կենտոնական կառավարություն չունեն, տարբեր երկրների փոքր խմբերը միավորվում են ազգային մեծ խմբի շուրջ, իսկ տարբեր պետությունների ազգային խմբերը կարող են համագործակցել միմիանց հետ: Կարող են և չհամագործակցել, նույնիսկ պայքարել իրար դեմ, ասպիսի պայքարի օրինակներ կան գրքում:
Հետաքրքիր միտք 3
Ըստ Շուստերի, բրիտանական և գերմանական մասոնականությունը պատմության ընթացքում ավելի պակաս է շեղվել մասոնական պերմանենտ գաղափարներից, իսկ ֆրանսիական մասոնությունը առավել շատ, և նույնիսկ մասոնական մոլորությունների ու ծայրահեղությունների կիզակետն է եղել գրեթե միշտ:
Հետաքրքիր միտք 4
Ռոզենկրիցերականությունը, գերմանական մասոնականության տարատեսակ է:
Հետաքրքիր միտք 5
Մասոնականության մեջ իրար հետ միշտ պայքարել են երկու կառավարման/դաստիրակչության համակարգեր: Առաջինը կոչվում է ուժեղ հնազանդություն համակարգ, իսկ երկորդը թույլ հնազանդության համակարգ: Սրանց տարբերությունը կայանում է նրանում, թե նորաթուխ մասոնը ինչ տիպի վերապատրաստում էր անցնում, և վերահսկողությունը ինչ տիպի էր լինում : Ու տարբեր խմբեր, դավանել են այս կամ այն հնազանդության գաղափարախոսությունը:
Հետաքրքիր միտք 6
Գրքի մեջ տեղ գտած մասոններին վերաբերվող գլուխները մի բանի մասին էլ են պատմում: Դա մասոնների անթերագնահատելի ազդեցությունն է եվրոպական մշակույթի վրա: Հումանիտար, դեմոկրատական գաղափարների տարածման վրա: Գիտության զարգացման վրա և այլն … Միայն այն մարդկանց անունների ցանկը, որոնք հանդիսացել են կազմակերպության անդամներ ամեն ինչ արժե:
Ֆրանսիական լուսավորիչներ և էնցեկլոպեդիստներ, գերմանական դասական փիլիսոփայության դեմքեր, Նյուտոն, Գյոթե, Լեյբնից, Ֆիխտե, Դալամբեր, Ռոսսո, Դիդրո, Կամենսկի, Լոկկ ու այսպես շարունակ ….
Մասոնների գործունեության քաղաքական կողմի մասին շատ քիչ էր գրած ու անհետաքրքիր, դրան չէմ անդրադառնա:
Իլյումինատներ
Այս միության մասին մենակ մի բան էր հետաքրքիր, որ սա ճիզվիտների մեթոդների ու մասոնական գաղափարների մի համախումբ էր:
Այս կոնսպեկտի մյուս մասերը
|
||
---|---|---|
Բայց ինչքան գրագիտությունից հեռու եք Դուք:
Ոչինչ, բան չկա, կամաց կամաց մոտենում եմ
Նախադասության շարահյուսությունը կառուցել սովորեք, հետո ուրիշներին հայոց լեզու սովորեցրեք