Փաստօրեն Հեգելի «գիտակցության խորամանկությունն» էլի աշխատեց: Մարդկանց հանեցին երիտասարդական մետրոյի մոտակայքի գետնանցումից, բայց դա, ինչքան էլ զարմանալի է, ունեցավ շատ հետաքրիր արդյունքներ:
Առաջին արդյունքը, որը դրական եմ համարում, այս կայքի ստեղծում է: Չգիտեմ կաշխատի թե չէ, բայց ինքնին գաղափարը հրաշալի է:
Երկրորդ արդյունքի իմ մեկնաբանությունը իհարկե կարող է վիճելի լինել, բայց կարծում եմ այնքան էլ անհիմն չէ: Իմ մեկնաբանությունը հետևյալն է, որ անցումից վտարվելուց հետո գրավաճառները իհարկե գրքի առևտուրը չեն դադարացրել, բայց տարածվել են տարբեր վայրերով, մարդիկ կան, որվքեր գրքերը վաճառելու համար նույնիսկ նոր խանութ են բացել:
Իհարկե կոնկրետ գիրք փնտրելը ավելի դժվար է, մինչև տեղահանությունը կարելի էր գնալ, կանգնել կենտրոնում ու բարձր առանց կոնկրետ որևէ մեկին դիմելու ասել, որ «ես այսինչ գիրքն եմ ուզում», ու գիրքը կգար ու քեզ կգտներ 🙂
Սակայն երբ գրքերը հայտնվում են աչքիդ առաջ տարբեր տեղերում, պատահականորեն գիրք առնելու հավանականություն մեծանում է: Ու դա կարծում եմ էտքան էլ վատ էֆեկտ չէ:
Որտե՞ղ փնտրել գրավաճառներին: Ասեմ, ավելի ճիշտ ցույց տամ:
Այս պահին գրքերի ամենամեծ հավաքածուն կարծում եմ այստեղ է:
Սա էլ նոր բացված խանութը
Նաև քաղաքում շրջելիս ուշադիր նայեք շուրջբոլորը, ահագին նոր գրքի վաճառքի կետեր են հայտնվել 🙂