in Կրթություն 2.0

Կրթություն 2.0 / Գրատախտակ և լափթոփ

 Աշակերտները ու ուսուցիչները գտնվում են անհավասար պայմաններում: Պարզ միտք է իհարկե, նույնիսկ տրիվիալ: Բայց ոչ այս դեպքում: Անհավասարությունը դիտարկում եմ սխալներ անելիս, ուղղումներ անելու հնարավորության առկայությամբ կամ բացակայությումբ: Ուսուցիչը գրում է գրատախտակին ու կավիճով, իսկ աշակերտը տետրում ու գրիչով: Ուսուցիչը մաքրում է մատով կամ բարձիկով իր արած սխալը ու ճիշտն է տեղը գրում: Իսկ աշակերտը ջնջում է անում, ու գեղեցիկ ջնջում չի ստացվի, միշտ կլինի տգեղ ու անդուր:
Ctrl+Z ու համակարգիչը աշակերտի ձեռքում կփոխեն իրավիճակը 🙂
21-րդ դարն է վերջ ի վերջո …

  1. բա գրելը՞ .. էդ դեպքում մարդիկ առհասարակ գրիչով բան գրելը կմոռանան, այսինքն դուրս կգա, որ մի քանի տասնամյակ հետո, երեխաները ձեռքով գրելու համար պետքա հատուկ մասնագիտացված կուրսեր անցնեն. նկարչության պես մի բան էլի ..

  2. Ստեղ երկու տարբերակ կա զարգացման, առաջինը որ քո ասածի պես գրել այլևս չլինի, եթե չլինի, ես ոչ մի բատ բան չէմ տեսնում դրա մեջ, մի ժամանակ էլ ծեծում էին քարերի վրա, հիմա դա քեզ պետք ա՞ իմանալ
    Երկրորդը՝ որ կզարգանան ձեռագիր մուտքագրման ինտերֆեյսները, հիմա արդեն կան բայց կարան ավելի շատ զարգանան …

  3. Չգիտեմ Արտ, բայց որ մարդկությունը պատրաստ չի առանց էլեկտրոնիկայի ապրելու էդ փաստա(համենայն դեպս մեծամասնությունը): Ինձ դա վախացնումա, հիմա երեխաների մեծ մասը առանց էս դիվայսների չի կարում պատկերացնի իրա կյանքը, իրանք ձեռքի աշխատանք չգիտեն անել: Դա չի՞ մտահոգում: Բա մարդ ես, բա որ մի բան լինի, պատրաստ չլինե՞ն շարունակել կյանքը: … չգիտեմ … մտածում եմ էլի :))

Comments are closed.