in Կինոարվեստ, Հասարակություն 2.0, Փիլիսոփայական

Վիտուալ աշխարհներ միշտ էլ եղել են, ես չեմ մտածում , որ դրանք նոր են առաջացել: Գրել եմ

Վիրտուալ աշխարհներ

Վերջերս ֆիլմեր նայեցի՝ Սկիզբը (Քրիստոֆեր Նոլան), Նիրվանան (Գաբրիելե Սալվատորես), Էկզիստենցը (Դեվիդ Կրոնենբերգ): Երեքն էլ ինչ որ իմաստով վիրտուալ աշխարհների մասին էին: Առաջինը երազների մեջ գիտակցաբար լինելու (ականջդ կանչի Կառլոս) ու մարդկանց մտքերը գողանալու նաև նոր մտքեր դնելու: Մյուս երկուսը խաղերի մասին՝ վիրտուալ իրականության խաղերի:

Ու ասել եմ, որ վիտուալությունը միշտ էլ մարդուն ձգել է, ոնց մի ֆիլմի մեջ էր ասում.

գրքերը մեռած են,բայց սպասում են որ մեկը իրենց կենդանացնի

Գրքերն էլ են վիրտուալ, հա՛:

Անցյալում վիրտուալ իրականության խաղերի նման ակնառու ու ճշմարտանման թերևս որոշ բաներ կային, հիպնոտիկ-հալյուցինոգեն տռանս, հալյուցինոգեն նյութեր, երազատեսություն, մեդիտացիա … Ինչի՞ համար ա դա պետք մարդուն: Կարծում եմ այստեղ քեյվորդը ժամանակ բառն է: Իրական կարճ կյանքում մարդը համեմատաբար քիչ փորձ է հավաքում, իսկ գիտակցության փոփոխված վիճակներում ժամանակը գնում է ավելի դանդաղ (ոչ միշտ), ու իրական ժամանակի հետ համեմատած ավելի շատ բան կարելի է հասցնել մտածել և զգալ:

Մյուս քիվորդը երևակայությունն է: Այստեղ արդեն ուղեղը խաբում է մեզ այնպես, որ մեզ թվում է թե այն ինչ տեսնում/զգում ենք մեզանից դուրս է, այն ժամանակ երբ դա մեր մեջ էր, բայց պրոեկտվել է, ու այնքան լավ, որ չենք էլ զգում, որ պրոեկտած է: Շիվոռոտ-նա-վիվոռոտ, նա իզնանկու շրջած:

Հիմա ի՞նչ կար այդ ֆիլմերում յուրահատուկ: Այն որ, բոլորը վիճակի մեջ էին մտնում օգտագործելով տեխնիկական սարքեր:

Սկիզբը

PASIV (Portable Automated Somnacin IntraVenuous Device)

PASIV (Portable Automated Somnacin IntraVenuous Device)

PASIV (Portable Automated Somnacin IntraVenuous Device) , այս սարքի միջոցով համատեղ երազատեսության սեանսեր էին անում, այսինքն մի քանի հոգով միանում էին սրան ու քնաբեր օգտագործելով հայտնվում էին համատեղ գիտակցված երազի մեջ: Այստեղ աշխատանքի բաժանում կար, ու կային ճարտարապետներ, ովքեր քաղաքներ էին հորինում: Ու նույնիսկ եթե մի հատ էլ սրանից սարքեին երազի մեջ կարող էին երազի մեջ մի քնել ու մի երազ ևս տեսնել: Դե իհարկե ինդուկցիան երևակայության ընկերն է, մնացածը դուք երևակայեք 🙂

 

Նիրվանա

nirvana

Ինտերֆեյս Նիրվանա ֆիլմից

Ստեղ մեծ առումով ստանդարտոտ դիվայս ա , բայց դե դնում եմ, այս ֆիլմում լիքը այլ հետաքրքիր բաներ կան, սա երեքից ֆիլմերից ամենալավն էր:

 

 

 

 

 

Էկզիստենցիա

Այստեղ հեղինակների երևակայությունը անցնում է բոլոր հնարավոր սահմանները , դիմավորեք, կենդանական ծագմամբ դիվայս, ջոստիկ:

eXistenZ - ֆիլմից,  կենդանական ծագմամբ սարք

eXistenZ – ֆիլմից, կենդանական ծագմամբ սարք

Միանում է այսպես: Ֆրեյդ ձյան ահագին անելու բան ունի այստեղ: Կամ էլ արդեն արել է ահագին բան /* անդրադարձում, նաչիտալիս ֆռեյդա */

eXistenZ - ֆիլմից

eXistenZ – ֆիլմից, կենդանական ծագմամբ սարք, միացման եղանակը

Իրականում շատ հետաքրքիր միտք է. անալոգային սարքը միացնել մեկ այլ անալոգային սարքի:  Ոչ թե լարերը դժվարությամբ միացնել նյարդերին, ու թվային ինֆորմացիա փոխանցել:

Լավ անցնենք տրանսհումանիզմին, այս բառը մի քանի իմաստ ունի: Չեմ գրում, լինքը դրել եմ կարդացեք: Այստեղ ինձ անձամբ հետաքրում է, այստեղ հնչած միտքը, որ մարդու ուղեղի ծավալը պիտի փոքրանա, որովհետև մտածելու ֆունկցիան փոխանցվում է մեքենաներին, իսկ ուղեղը շատ էներգիա ծախսող օրգան է, հետևաբար խնայողության պատճառով պիտի փոքրանա: Ես համաձայն չեմ, պարբերաբար կրկնվող գործողություններն են փոխանցվում մեքենաներին ու ծրագրերին: Ու կարծում եմ , որ հենց դա է պատճառը, որ հենց այս դարում է դառել տռենդային կռեածիվ  բառը, որը ես չեմ սիրում ճիշտն ասած, բայց իմ սիրելը կարևոր չի, մարդկանց ուղեղները ազատվել են մեխանիկական աշխատանքից, ու այդ պատճառով «տեղ» է ազատվել ստեղծագործելու և արարելու համար: Մի բան ևս, նոր ինտերֆեյսները ու տեխնոլոգիաները, կարող են անհամեմատ ընդարձակել մարդու հնարավորությունները: Ոչ թե իրենց ֆունկցիոնալ ներկայությամբ, այլ իրենց ազդեցությամբ:

Օրինակներ

1. Ստեղնաշար
քանի որ ստեղնաշարը նախատեսված է 10 մատով տպելու համար, ապա համակարգչի վրա հաճախակի աշխատող մարդու մոտ մատները ավելի զարգացած են, իսկ ինչպես հայտնի է մատների աշխատանքի հետ է կապված ուղեղի աշխատանքը, չեմ հիշում որտեղ էր ասված, բայց շատ սիրուն էր

մարդու մատները նրա դուրս աճած ուղեղն են

2. Նեյրոհամակարգչային ինտերֆեյսներ

Այս տեսանյութում կա մի օրինակ , որը տիպական է այս ոլորտում ներկայումս արվող հետազոտությունների մեծամասնության համար: Երկու քիվորդ կենտրոնանալ և երևակայել: Հնարավոր չէ իրականացնել փորձը առանց կենտրոնանալու, մեկ այլ տեսանյութ կա, որտեղ շարժում են մկնիկը «ուղեղով», էլի նույն խնդիը կա, որքան ավելի լավ է կենտրոնանում օգտատերը, այնքան ավելի լավ է ստացվում շարժել մկնիկը: Ասածս այն է, որ ուղեղն էլ մկանների պես մարզվելիս զարգանում է, և այս ինտերֆեյսների տարածումը կնպաստի կենտրոնանալու ընդունակության և երևակայության ուժեղացմանը:

3. Համակարգչային խաղեր (նաև վիրտուալ իրականություն)

Ինքս խաղացող չեմ, բայց կարծում եմ , որ սա արագ փորձառություն ձեռք բերելու միջոց է: Գուցե մի օր դպրոցներում մարդիկ սկսեն սովորել պատմությունը ինչ որ սիմուլյատորներով: Պատկերացնու՞մ եք:

4. Աուդիոգրքեր
Աուդիոգրքերը մեր աչքերի լարվածությունը կթուլացնեն , կբեռնավորեն մեր աուդիոխողովակը, դա էլ ուղեղի համար իր նոր ու հետաքրքիր ազդեցությունը կունենա:

5. Պրոկտորով իրականացվող ստեղնաշար, կառավարման վահանակներ
Կփրիկի մեզ նստակյաց կյանքի վնասներից, ու ողնաշարի հետզհետե ահագնացող ծռվածությունից:

Մի խոսքով , սենց բան մեզ կարծես թե չի սպասվում:

կադր Նիրվանա ֆիլմից

կադր Նիրվանա ֆիլմից

Անհանգիստ եղեք, ու վերջ … 🙂