Մայնդմեփերի թեմայի ուսումնասիրության շրջանակներում պեղվեցին նաև հայկական մշակույթին պատկանող մտաքարտեզների օրինակներ:
Լեզուների մտաքարտեզ 13-14 դ.
![](http://1.bp.blogspot.com/-cow3kU1GyP0/TjqO3A-2HWI/AAAAAAAADNw/A0o-bVsO8vw/s1600/Earliest+Armenian+Language+Map+of+the+World.+13-14th+centuries.+Matenadaran%252C+Yerevan.jpg)
Մարդու մարմնի մասեր
ինչ մասին է, ու որտեղից է չկարողացա պարզեմ, շնորհակալություն Մատենադարանի կայքին նկարի համար, այնտեղ իհարկե ֆլեշով է արած, բայց “Print Scrn”-ը никто не отменял 🙂
![](http://2.bp.blogspot.com/-FdF8AAB8glk/TjqO3KLO7nI/AAAAAAAADNs/7JGsptyWhmI/s1600/Parts+Of+Body+Armenian+Manuscript.jpg)
Սակայն ամոթ նրա համար, որ ոչ մի տեղեկատվություն չկա գրված նկարների մասին: Հնարավոր չէ իմանալ թե տվյալ լուսանկարը որ գրքից է արված, կամ երբ է այդ գիրը ստեղծած կամ այլ ինֆորմացիա ….
Մոլորակների շարժման մասին, 17 րդ դար
![](http://2.bp.blogspot.com/-cx7pAA6SOqA/TjqO3ro5cmI/AAAAAAAADN0/BtsKlqP43ac/s1600/The+planets%252C+from+17th+century+Armenian.gif)
Մարդու մարմնի մասերը և հորոսկոպի նշանները
![](http://3.bp.blogspot.com/-a8ovRxQuK6s/TjqO3Bd-3sI/AAAAAAAADNo/MrAOVzzWDX0/s1600/Horoscop+and+parts+of+human+Body+Armenian+Manuscript.jpg)
«Պորֆիրիի* Ծառը» նեոպլատոնիկ Պորֆիրիի կողմից Արիստոտելի կատեգորիաների գրաֆիկական վերարտադրումը: Ուշադրություն դարձրեք, որ նույն պատկերը կար նաև նախորդ փոստում, բայց լատիներեն տարբերակով:
![](http://3.bp.blogspot.com/-W_b8r5fxtdQ/TjqO3yOTYVI/AAAAAAAADN4/zRYt94jMScM/s1600/Tree+of+Porfiri+Armenian+Manuscript.jpg)
Հնարավոր ա որ, սխալ եմ գրել էս մարդու անունը, դե ռուսերեն ու անգլերեն «Պորֆիրի» ա արտասանվում, բայց հայերենով հաստատ չգիտեմ: Բոլոր «Լուկա»=«Ղուկաս» ու նմանատիպ արտասանական տարբերությունների պատճառով: Եթե գիտեք ինչպես ճիշտ կլինի, ասեք:
ՀԳ: Պատկերները քերած են Մատենադարանի կայքից ու Անգլիայում Հայաստանի դեսպանատան կայքից: