Այս նկարին վերջերս հանդիպեցի: Հետո մի քանի օր անընդհատ մտքիս էր: Նորմալ է , երբ ինչ որ բան ուշադրությունդ գրավում է, փորձում ես քեզ իդենտիֆիկացնել ուշադրությունդ գրված օբյեկտի հետ: Բայց այստեղ կոնկրետ հակասություն կա ու իդենտիֆիկացիան միանգամից չստացվեց: Մտածում էի թե ո՞ր խմբին եմ ինձ ավելի մոտիկ համարում: Մտածում էի, որ եթե 60-ական թվականներին Բրիտանիայում ծնված լինեի, կլինե՞ի հիփի, թե՞ սքինհեդ:
Առաջին հայացքից թվաց, որ նկարի հիփիները վախեցած են սքիներից, որոշ ժամանակ հետո նորից նայեցի ավելի մեծ տարբերակով, ու երևաց, որ հիփփիները ուղակի զբաղված են, աջ անկյունում ծռված նստածներից մեկը ուղակի ինչ որ բան է գրում , կամ նկարում, մյուսներն էլ ուշադիր նայում են նրան:
Իսկ սքիները մաչոյոտ վիճակով շարքով անցնում են, բայց տենց առանձնապես չէն էլ նկատում փառչակներին 🙂
Ինչի՞ պիտի ես միանգամից չկարողանայի ինձ իդենտիֆիկացնել այս կամ այն խմբի հետ: Որովհետև երկու խմբերի գաղափարների մեջ էլ ինձ համար հարազատ բաներ կան: Սերը, ազատությունը ու մնացած բարի բաները մի կողմից. ուժը , կամքը, նվիրումը, կարգապահությունը, վիզ դնելը՝ մյուս:
Սքիները չէին սիրում հիփիներին, համարում էին նրանց փչացած , որովհետև հիփիները միջին խավից էին, ավելի շատ հնարավորություններ ունեին, իսկ իրենք ցածր՝ բանվորական խավից: Տենց ռաբածյագ աշխատավոր տղեք էին: Ֆիզիկապես շատ լավ վիճակում: Իսկ հիփիները անընդհատ տարրատեսակ բնական և քիմիական կայֆերի վրա նստած էին: Ու սքիները նրանց պորտաբույծ էին համարում, այսպես ասած հարուստ պապաների լկստված լամուկներ, որոնք յանմ ընդվզել են սոցիումի դեմ:
Մյուս կողմից էլ հիփիները սքիներին բռի ու չզարգացած էին համարում, իրականում այդպես էր, ե՞րբ զարգանային, գործարաններից դուրս չէին գալիս: Ու հիմանկանում իրար շատ նման մարդկանց հետ էին շփվում, զարգանալու տեղ չկար: Իսկ հիփիները այդ առումով չէին նեղվում, տարբեր տեսակի մարդիկ, ճամփորդություններ, գաղափարներ, ուտոպիաներ, հավաքներ, յոգա, պլան, սեքս … մի խոսքով բազմազանություն: Ու հետևաբար ահագին զարգանալու տեղ կար: Տեղը տեղ, բայց հին արևելյան ալեգորիայի պես, մարդ կա սեխի միջուկն է ուտում, մարդ էլ կա կլեպը: Մարդ կար աճեց դրանից վեր, մարդ էլ կար մնաց LSD ծամող մինչև խոր ծերություն կյանքի վերջը:
Իսկ փսիխոանալիտիկ հոգևոր տեսանկյունից հիփիների պես լավ վիճակում վերջին անգամ երևի ալբիգոյցի կատառներն են եղել: Սեփական ու հանրային գիտակցության ու ենթագիտակցության հետազոտությունների անսպառ հնարավորություններ:
Իսկ սքիները գնալով զարգանում էին ֆիզիկապես, նույնիսկ այսօրվա նրանց հետնորդները ՝ նս-սքինհեդներ, անարխոպանկեր, թե անտիֆա սքինհեդներ, առողջ ապրելակերպի կողմնակիներ են (մեծամասամբ):
Ու միակ բանը, որը սրանց միավորում էր, դա աշխարհը հեղափոխելու մեծ ցանկությունն էր: Մի դեպքում ուժի հեղափոխություն, մյուս դեպքում ՝ սիրո: Հենց հեղափոխելու, ոչ թե փոխելու, որովհետև երկուսն էլ իրենց ձևով փոխել են աշխարը:
Ու երկուսն էլ անարխիային մոտիկ էին:
Իսկ հեղափոխելը երկուսի մոտ էլ չստացվեց …
Վերջը, սենց գրելիս հասկացա որտեղ կուզեի լինել: Իրականում այդտեղ միայն այդ երկուսը չեն: Մեկն էլ կա, ով նկարել էր այդ նկարը, այ ինքը կուզեի լինել:
Մեկը, ով կողքից նայում է, ու հասկանում թե ինչ է կատարվում:
Ես կարծում եմ, որ երկուսից ոչ մեկն էլ չէի ընտրի։ Երկուսի դեպքում էլ ինչ-որ բաներ կան, որ ինձ այնքան հարազատ չեն։ Հիփփիների դեպքում դա երևի թրմանյութերն են, իսկ սկինհեդների դեպքում՝ իրենց ենթամշակույթի միլիտարիստական գիծը։
Բայց, ընդհանուր առմամբ հիփփիների միշակույթը ու իդեալները ավելի մոտ են, քան սկինհեդներինը։
Ի դեպ, եթե ընտրելու լինեի, ես կմիանայի Ամստերդամի սքոթթերներին։ 1960-ականներին իրենք իրոք զգալի ենթամշակույթ էին, ավելի ճիշտ՝ հակամշակույթ։ Ու հիմնական ինձ դուր եկող գաղափարը էն ա, որ դու հրաժարվում ես շաբաթը քառասուն ժամ կորպորացիայի աշխատել՝ ապրելու տեղի ու կերակուրի համար (այն ինչը մեզ պարտադրում է ներկայիս տնտեսությունը, ու ավելի վատ՝ հիպոթեքները քեզ լրիվ մի ամբողջ կյանք պարտադրում դա)։
Սքոթթերները ունեին ազատ ժամանակ իրենց (ուտոպիական) գաղափարներն ու ծրագրերը իրականացնելու, ինքնազարգացմամբ զգաղվելու համար։ Իհարկե, գուցե իդեալականացնում եմ, սքոթթերների մեծ մասին էդ ազատ ժամանակը պետք էր գիշերային փարթիների ու ցերեկները քնելու համար։ Բայց, ամեն դեպքում, իրանց գաղափարը շատ հրապուրիչ ա։ Ու ափսոս, որ Նիդերլանդներում հիմա սքոթթինգը անօրինական է։
Հա, ի դեպ, ինչ-որ չափով նման երևույթ ունեինք Հայաստանում 90-ականներին։ Բայց այն երևի ենթամշակույթ կոչվել չի կարող, ու ամեն դեպքում երիտասարդական շարժում չէր հաստատ։
Ահագին հեռացա հիփփիներից ու սքինհեդերից ։Ճ
Չէ, լավ ա որ հեռացար, նորմալ ա սրանք էլ են ենթա(հակա) մշակույթ:
Սքիները սկզբից միլիտարիստ չեն եղել, ավելին, եթե վիքիում գտնես կարդաս , նույնիկս ռասիստ/ֆաշիստ էլ չեն եղել, սևեր են նույնիսկ եղել մեջները, ուղակի տենց բռուտալ տղեք են եղել, մի հատ հոդված կար, հիմա չէմ գտնի, մի 10 տարի առաջ էի կարդացել, էտտեղ պատմությունն էր, բայց արդեն ամերիկայն սքիների, ասում էր, վտանգավոր էին փողոցները բանվորական թաղամասերում, գիշերը տուն գնալ չէր լունում, սրանք էլ սկսել են ինքնակազմակերպվել, պարապել, ու բանդիտներին տփել, անհրաժեշտաբար է եղել միլիտարարացումը:
Մնացած բաները արդեն հետագայում ավելացած բաներ են:
Մեկ էլ տեսնել այստեղի պաստառը ։Ճ
շատ լավնա 🙂
բայց կողմնապահություն չե՞ս արել Սքիների հետ կախված: Մարդու հոգևոր վիճակը կարծում եմ չարժե կապել սենց բաների հետ —> “տարբեր տեսակի մարդիկ, ճամփորդություններ, գաղափարներ, ուտոպիաներ, հավաքներ, յոգա, պլան, սեքս ”
մտածիր դաշտը հերկող գյուղացու մասին, որ գիտի չգիտի մի երգ գիտի գութանի մասին, ու քթի տակ մրմնջալով առավոտից երեկո «գործարաններից դուրս չի գալիս»: Կարծում եմ իրա հոգեվիճակը տեղ-տեղ հիփիներին սարի վրայից ա նայում 🙂
Եսիմ, ինձ թվում ա չէ, քո ասածը հասկանում եմ ,բայց դա էտքան հաճախակի չի լինում որքան թվում է, իսկ բազմազան ազդեցությունները ավելի շատ են զարգացնում մարդուն: Ես ավելի շատ եմ տեսել զարգացած մարդիկ, ովքեր ինչ որ բան փնտրել են, տարբեր մոլորություններով անցել, իսկ քո ասած գյուղացիներից հա, տեսել եմ, բայց ավելի քիչ, դա ավելի շատ կանոնից շողում ա, քան կանոն, իմ կարծիքով:
Բայց դու հիմա զարգացման մասին ես խոսում, իսկ առաջ հոգեվիճակի էէէ.. դրանք տարբերելը էական ա ստեղ: Զարգացման համար ընդունում եմ, կանոնը քո պնդածնա:
Բայց հոգեվիճակի պարագայում՝ չէ: Որպես օրինակ կարաս նայես հիփփիների ինքնակործանման գործակցին ու սքիների: Վերջիններիս պարագայում կարծում եմ մենակ «երջանիկ ապուշի» /կներես ծայրահեղ արտահայտման համար/ ֆակտորը չի, որ գործակիցը ցածրա պահում, այլ նաև նորմալ հոգեվիճակը, որ հիփփիների մոտ, տարբեր պատճառներով, մեղմ ասած՝ քչությունա անում: 😀
Եսիմ, ոնցոր չէ, հենց զարգացման մասին էի ասում, երբ ասում էի ուտոպիաների, պլանի , սեքսի ու մնացած բաների մասին: