բաժին Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Գեորգ Շուստեր — Գաղտնի միությունների պատմություն (եզրակացություն)

Վերջ, ավարտվեց այս հետաքրքիր ճանապարհորդությունը գաղտնի միությունների պատմության միջով:

Ընդհանուր տպավորությունը գրքից լավն էր:
Ես այս գրքի անունը կփոխեի այսպես «Աշխարհի մշակույթի ու քաղաքականության գաղտնի պատմություն»:

Ինձ համար փոխվեց «դեմոգոգ» բառի իմաստը, բացասականից դեպի դրականը: Դեմոգոգիան դա այն է , ինչը բարձրացնում է ազգի միջին մշակույթային մակարդակը: Ուրիշ ճանապարհ չկա :), Գիրքը կարդալուց հետո ստեղծվում է տպավորություն, որ եվրոպական ներկայիս մշակույթային մակարդակը հենց երկարատև դեմոգոգիայի արդյունք է:


Արդյո՞ք  կուզենամ ունենալ այս գիրքը տպագիր տարբերակով: Այո՛, այստեղ կա բազմազան ու հետաքրքիր ինֆորմացիա, որը իհարկե հիշել չի ստացվի, սակայն գիրքը ունենալով կարելի է դրան վերադառնալ այս կամ այն առիթով ու օգտագործել այն որպես հրաշալի տեղեկատու :

Այս կոնսպեկտի մյուս մասերը