բաժին Փիլիսոփայական

Կարեն Սվասյան - դասախոսություն (Երևան, Բյուրոկրատ գրախանութ,2012-07-10)

Կարեն Սվասյան — դասախոսություն (Երևան, Բյուրոկրատ գրախանութ,2012-07-10)

Անմիջապես դնեմ ձայնագրությունը, որը հաստատ ավելի կարևոր է քան իմ խոհերը: Կներեք որ չկարողացա լուռ նստել, տեղ տեղ ինչ որ բաներ եմ փնթփնթում, դրանք էլ կան ձայնագրության մեջ:

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Կարող եք նաև ներբեռնել ֆայլը (~170 ՄԲ)

 

Տպավորություններ ու մտքեր
(պարտադիր չի ընթերցանության համար)

Ինչպես երևում է լուսանկարի վրա սրահը լեփ լեցուն էր: Մադրը մտածում,գրում և խոսում է ռուսերեն և գերմաներեն, բայց ինքը իրեն մարտահրավեր նետեց, ու հայերեն խոսեց.

հայերենը իմ մեջ պոտենցիա է

Ահագին տարբեր բաներից խոսեց: Ինձ համար ամենահետաքրիրը մարդու և քաղաքացու հակասությունն էր, որը ես շատ հաճախակի զգում էի, բայց Կարեն Սվասյանը հրաշալի ձևակերպեց և մեկնաբանեց խնդիրը:

Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ Սվասյանը էմոցիոնալ մտածող է, իր համար գաղափարները իրականություն են, ու նա ունի զգացմունքային ու անձնական վերաբերմունք, ստերիլ մտածողություն չի, այլ տաք ու կյանքով լի: Այդ պատճառով որոշ հարցերի վերաբերյալ շատ խիստ էր արտահայտվում: Ինձ դա գրավում է մարդկանց մեջ:

Ասում էր, որ Գյոթեից սկսած մինչև Շտայները ձգվող դպրոցը փորձում էր բացատրել մարդուն հենց մարդու միջոցով, ոչ թե Աստծո կամ կապիկի միջոցով: Սա հետաքրքիր է, պետք է սրա վրա մտածել, հասկանել մեթոդը:

Սվասյանը անտրոպոսոֆ է, բայց անտրոպոսոֆնուտի չի, ամբողջ դասախոսության ընթացքում կարծեմ ընդամենը մեկ կամ երկու անգամ հնչեց Շտայների անունը: Այսինքն մտքերը շարադրելիս նա չի հիմնվում Շտայների (հեղինակության) վրա, անտրոպոսոֆիան իր սեփական ճանապարհն է:

Ու ցավում եմ, որ որոշ անդուր բաների նաև ականատես եղավ (ինչպես բոլորս), մեկը կար, ասեցին գրող է ինչ ցավ է իրեն այնպես էր պահում, որ արժեր գյուլլել: Զզվում եմ չզարգացած լիբեռաստներից: Լավ լեզու իմանալը, կարդացած լինելը զարգացվածություն համար անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է:

  1. Այդ տաք էմոցիոնալ մտածողությունն ու խիստ արտահայտվելը հենց այն հոգևոր էգոիզմի նշաններն են, որի մասին նա խոսում էր: Որ գաղափարները ոչ թե ճանաչվում, այլ ստեղծվում են: Այստեղ կա կամային պահ. ես այդպես եմ համարում, ես այդպես եմ ուզում, ուրեմն դա այդպես է:

    Իր հայացքները պետք չէ հալած յուղի պես ընդունել: Պարզապես նոր թեմաներ են առաջացել մտածելու, ընդունելու կամ վիճելու, հարցեր տալու կամ պատասխանելու համար:

    • Իհարկե, պետք չի հալած յուղի պես ընդունել, ոչ իր հայացքները, ոչ էլ որևէ այլ մարդու

      • Ես լսեցի ձայնագրությունը (շատ եմ ափսոսում, որ ներկա չեմ եղել Կարեն Սվասյանի դասախոսությանը), կարդացի Ձեր <>, կցանկանայի facebook-ի միջոցով զրուցել Ձեր հետ: Լավ ընկերը նա է, ում հետ հարուստ զրույց ես անում. ահա և փնտրում եմ այդպիսի ընկերներ:

        • Ես լսեցի ձայնագրությունը (շատ եմ ափսոսում, որ ներկա չեմ եղել Կարեն Սվասյանի դասախոսությանը), կարդացի Ձեր` տպավորություններն ու մտքերը, կցանկանայի facebook-ի միջոցով զրուցել Ձեր հետ: Լավ ընկերը նա է, ում հետ հարուստ զրույց ես անում. ահա և փնտրում եմ այդպիսի ընկերներ:

          • Հա իրոք տպավորիչ հանդիպում էր, ով ներկա չի եղել ահագին բան է կորցրել, ձայնագրությունը շատ քիչ բան է փոխանցում։ Ֆեյսբուքում ցավոք չկամ, ջնջվել եմ մի շաբաթ առաջ ու չեմ պատրաստվում վերադառնալ, բայց ձեր մեյլը ունեմ, ձեզ նամակ կգրեմ կշփվենք 😉

Մեկնաբանությունները փակված են