[Գիրք] Վահրամ Մարտիրոսյան․ Հանուն Խաչի Ծպտվածները

Հավես էր, լավ գիրք էր, շատ հետաքրքիր կոնտեքստային, պատմական տեղեկություններով։ Վահրամ Մարտիրոսյանը ահագին սկզբնաղբյուրներ է մաղել այս ստեղծագործությունը գրելիս, լիքը հետաքրքիր փատեր կան ժամանակաշրջանի , լեզվի, մարդկանց բարքերի մասին։ Հասկանում ես ինչ խառը ժամանակահատված է եղել, որքան ազգեր ու շահեր են բախվել տարածաշրջանում, որքան մշակույթներ հաղորդակցվել, որքան կարևոր է եղել հայերի ազդեցությունը , որքան բան են տվել ու որքան բան վերցրել։ Ճանաչողական առումով պարտադիր ընթերցանության ցանկում պիտի լինի։ Մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ քահանան մագաղաթների բազմակի օգտագործման կասկածանքով գտնում է  գաղտնագիր տեքստեր, որոնց մի մասը դժվարությամբ վերծանում է։ Նաև բազմակի օգտագործման տեխնոլոգիան է շատ հետաքրքիր, երբ հատուկ ձևով կեղծում են հաշվարկները և հրամանները։ Իրականում չէմ ուզում կրճատ պատմել պատմությունը , միայն մի քանի բանալի բառ կգրեմ ՝ Կիլիկիա, Լևոն Ռուբինյան, Մաթևոս Ուռհայեցի, Ստեֆանի միանձնուհի, Բալակ ամիրա, Բալդուին Բ,  Եվմորֆիա թագուհի, Թորոս Ռուբինյան, խաչակիրներ, ֆրանկներ, ասասիններ, հոռոմներ, հույներ, թուրքեր, Բեհեսնի քաղաք, գաղտնագրություն, խորամանկ գրոհ, ռամկական և գրաբար լեզուներ, երկու կինը մեկ մարդ է

Ինքնահարցազրույթ խաղաղության և պատերազմի մասին

այ սենց մի կարգին ազգ կար, էնքան խաղաղասեր էր ու բոլոր ազգերին ընկեր, որ վերջը անհայտացավ, սակայն նրանք կմնան մեր սրտերում որպես ճշմարիտ պացիֆիզմի հետնորդ ազգ, ու մեր խաղաղ կյանքը կլուսավորեն իրենց մասին հիշողության պայծառ լուսով