[Գիրք] Վահրամ Մարտիրոսյան․ Հանուն Խաչի Ծպտվածները

Հավես էր, լավ գիրք էր, շատ հետաքրքիր կոնտեքստային, պատմական տեղեկություններով։ Վահրամ Մարտիրոսյանը ահագին սկզբնաղբյուրներ է մաղել այս ստեղծագործությունը գրելիս, լիքը հետաքրքիր փատեր կան ժամանակաշրջանի , լեզվի, մարդկանց բարքերի մասին։ Հասկանում ես ինչ խառը ժամանակահատված է եղել, որքան ազգեր ու շահեր են բախվել տարածաշրջանում, որքան մշակույթներ հաղորդակցվել, որքան կարևոր է եղել հայերի ազդեցությունը , որքան բան են տվել ու որքան բան վերցրել։ Ճանաչողական առումով պարտադիր ընթերցանության ցանկում պիտի լինի։

Մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ քահանան մագաղաթների բազմակի օգտագործման կասկածանքով գտնում է  գաղտնագիր տեքստեր, որոնց մի մասը դժվարությամբ վերծանում է։ Նաև բազմակի օգտագործման տեխնոլոգիան է շատ հետաքրքիր, երբ հատուկ ձևով կեղծում են հաշվարկները և հրամանները։

Իրականում չէմ ուզում կրճատ պատմել պատմությունը , միայն մի քանի բանալի բառ կգրեմ ՝ Կիլիկիա, Լևոն Ռուբինյան, Մաթևոս Ուռհայեցի, Ստեֆանի միանձնուհի, Բալակ ամիրա, Բալդուին Բ,  Եվմորֆիա թագուհի, Թորոս Ռուբինյան, խաչակիրներ, ֆրանկներ, ասասիններ, հոռոմներ, հույներ, թուրքեր, Բեհեսնի քաղաք, գաղտնագրություն, խորամանկ գրոհ, ռամկական և գրաբար լեզուներ, երկու կինը մեկ մարդ է դատարանում, դպրոց – դպրանոց, «ժամանակագրություն», օրագիր ․․․ հիշատակարաններ ․․․

Դբա Լավը ։)



Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել