Ամսաթիվ՝ 2013-07-15 ից 16
Մասնակիցներ ՝ Էդդ, Ռաֆո, Սերգ, Դավո, Ես
Երթուղի ՝ Երևան – Աղուտի – Սիսիան-Որոտնավանք-Որոտան գյուղ-Քարահունջ-Տաթև-Գորիս-Խնձորեսկ-Թանահատ-Գլաձոր-Նորավանք (քարտեզի վրա)
Տղեքով մի լավ ման ենք եկել:
Որոշ վայրերի նկարներ կան նախկին գրառումներում, կրկնօրինակները չեմ դնի,բայց կդնեմ հղումներ,իսկ այստեղ միայն թարմ լուսանկարները:
Աղուտի
![Աղուտի, հուշակոթող](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/10.jpg)
Աղուտի, հուշակոթող
Հուշակոթողի շրջակայքում գտնվում են շատ յուրօրինակ ու հետաքրքիր շիրմաքարեր:
![Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/8.jpg)
Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով
![Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով (մեկ այլ պատկեր) Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով (մեկ այլ պատկեր)](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/21.jpg)
Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով (մեկ այլ պատկեր)
![Աղուտի, շիրմաքար Աղուտի, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/1.jpg)
Աղուտի, շիրմաքար
![Աղուտի, խաչքար Աղուտի, խաչքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/31.jpg)
Աղուտի, խաչքար
![Աղուտի, շիրմաքար Աղուտի, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/51.jpg)
Աղուտի, շիրմաքար
![Աղուտի, շիրմաքար Աղուտի, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/61.jpg)
Աղուտի, շիրմաքար
Տղեքը կարդում են արձանագրությունը
![Արձանագրությունը կարդալիս](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/9.jpg)
Արձանագրությունը կարդալիս
![Աղուտի, Արձանագրություն](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/41.jpg)
Աղուտի, Արձանագրություն
Մի հատ այսպիսի նշան կա, որը հետո հանդիպեցինք նաև Որոտնավանքում գտնվող շիրմաքարերի վրա, իմաստը մեզնից ոչ մեկը չգիտեր: Եթե գիտեք ինչ է, խնդրում եմ կիսվեք տեղեկություններով: Խոսքը եռանկյուններից կազմված պատկերի մասին է: Դավիթը ենթադրեց, որ դա հոգևորականի գերեզման է, ու եռանկունների քանակով որոշվում է հոգևորականի կարգը: Չգիտեմ, պետք է ճշտել:
![Աղուտի, շիրմաքար հետաքրիր նշանով](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/7.jpg)
Աղուտի, շիրմաքար հետաքրիր նշանով
Որոտնավանք
![Որոտնավանաք Որոտնավանաք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/18.jpg)
Որոտնավանաք
![Որոտնավանաք Որոտնավանաք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/11.jpg)
Որոտնավանաք
![Որոտնավանաք Որոտնավանաք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/16.jpg)
Որոտնավանաք
![Որոտնավանք, խաչքարերի բեկորներ Որոտնավանք, խաչքարերի բեկորներ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/12.jpg)
Որոտնավանք, խաչքարերի բեկորներ
Որոտնավանքն էլ պակաս չզարմացրեց յուրահատուկ շիրմաքարերով:
![Որոտնավանք, շիրմաքար Որոտնավանք, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/13.jpg)
Որոտնավանք, շիրմաքար
![Որոտնավանք, շիրմաքար Որոտնավանք, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/15.jpg)
Որոտնավանք, շիրմաքար
![Որոտնավանք, շիրմաքար Որոտնավանք, շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/17.jpg)
Որոտնավանք, շիրմաքար
Այս խաչքարը երևի անձրևներից մաշվել է: Պառկած վիճակում է գնտվում:
![Որոտնավանք, մաշված խաչքար Որոտնավանք, մաշված խաչքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/14.jpg)
Որոտնավանք, մաշված խաչքար
Որոշ շիրմաքարեր օգտագործվել են վանքի վերանորոգման ժամանակ:
![Որոտնավանք, պատի մեջ դրված շիրմաքար Որոտնավանք, պատի մեջ դրված շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/20.jpg)
Որոտնավանք, պատի մեջ դրված շիրմաքար
Ահա կրկին եռնակյուններից կազմված պատկերը:
![Պատի մեջ դրված շիրմաքար Պատի մեջ դրված շիրմաքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/211.jpg)
Պատի մեջ դրված շիրմաքար
Ամենահետաքրքիրներից մեկը, վիշապաքաղի, վիշապամարտիկի շիրմաքարը: Դե գնա հասկացի թե այստեղ թաղված մարդը կյանքի օրոք ինչով է զբաղվել 🙂
![Որոտնավանք, վիաշապաքղի շիրմաքարը Որոտնավանք, վիաշապաքղի շիրմաքարը](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/19.jpg)
Որոտնավանք, վիաշապաքղի շիրմաքարը
![Որոտնավանք, ներսում Որոտնավանք, ներսում](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/23.jpg)
Որոտնավանք, ներսում
![Մողեսը Մողեսը](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/22.jpg)
Մողեսը
Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»
![Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/24.jpg)
Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»
Նենց, որ մենակ Գառնին չի, որ սիմֆոնիա ունի:
Գորիս, Խնձորեսկ, Քարահունջ
Գորիսի ու Խնձորեսկի լուսանկարներ դեռ անցյալ տարվանից պարտք եմ, չեմ ցուցադրել, կդնեմ հետո: Ունեմ շարք Գորիսի քարանձավների մասին: Ու էլի մի քանի նկար: Մնածաը մեկ այլ անգամ:
Քարահունջից շարք ունեմ տենց վատը չի:
Ուրեմն Խնձորեսկում հանդիպեցինք մարդկանց մի քեֆչի խմբի: Տենց 60 տարեկան մարդիկ էին երևի: Կանչեցին հետները խմելու:)
Մենք բոլորս մի դասարանից ենք , ամեն ամսվա 13-ին հավաքվում ենք իրար գլուխ:
Մենք խմում ենք ոչ միայն հացիվ, այլ՝ բանիվ, ամեն անգամ իրար հետ խմելիս մի նոր բան է ստեղծվում:
Խնձորեսկի եկեղեցու մոտ մի մարդ հանդիպեց, խոտաբույսեր էր հավաքում-կապում, մի գործիք ուներ, ասեցի սա ի՞նչ է, բա՝ ցաքատ:
Ցաքատի մասին Երևան ամսագրի նախավերջին համարում գրված էր, այս մարդու մասին էր խոսքը, ով պատրաստում է դանակներ: Ու ասվում էր, որ ցաքատը միակ բուն հայկական գործիք-սառը զենքն է: Նկարը ոչ մի տեղ չէի գտնում, ու ահա իսկականը տեսա ու փորձեցի 🙂 Վատ գործիք չէր, կարելի է ունենալ դրանից: Մաչետեյի ու դանակի արանքում մի բան է, ծանր դանակ կեռ ծայրով: Տղեքը երևի նկարը կունենան, կնդեմ եթե լինի:
Գիշերակաց
Պատրաստվում էինք գիշերել Զորաց քարերում, բայց քամի էր ու շան ցուրտ: Գնացինք Տաթևի վանքի մոտակա անտառը:
Գիշերակացից ի՞նչ պատմեմ 🙂 վրան, կրակ, հարիսա, եփած սունկ, Արտաշատի մոտակայքից(չեմ հիշով որ գյուղն էր) գնած պոմիդոր ու սիմինդ, Արենիից գնած գինի, Շինուհայրից գնած թոթի ֆանտա (ասել Ռաֆոին):
Նույն իրա Ռաֆոի թուլատվությամբ (չնայած չեմ հարցրել :Ճ ) դնում են իր արած նկարները:
![Հարիսա Հարիսա](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/1006216_130320250511763_1200092184_n.jpg)
Հարիսա
![Բարիլուս Բարիլուս](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/65897_130307497179705_833230574_n.jpg)
Բարիլուս
Տաթև
Տաթևից նկարներ էլի ունեմ, սա մեկ , սա երկու, սա էլ երեք բայց ավելացնելու բան կա:
![Տաթևի վանք Տաթևի վանք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/29.jpg)
Տաթևի վանք
![Տաթևի վանք Տաթևի վանք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/28.jpg)
Տաթևի վանք
![Տաթևի ճոճվող սյունը Տաթևի ճոճվող սյունը](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/27.jpg)
Տաթևի ճոճվող սյունը
![Տաթևի կատուն Տաթևի կատուն](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/26.jpg)
Տաթևի կատուն
Դեռ հետս ե՞ք, թե՞ արդեն գնացիք ֆեյսբուքի ստատուսներ կարդալու 🙂
Եթե հա գնացինք առաջ: Հաջորդ կետը Թանահատն է:
Թանահատ/Գլաձորի համալսարան
![Թանահատ Թանահատ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/30.jpg)
Թանահատ
![Թանահատ Թանահատ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/36.jpg)
Թանահատ
![Թանահատ, վիմագրություն Թանահատ, վիմագրություն](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/311.jpg)
Թանահատ, վիմագրություն
![Թանահատ, խաչքարեր Թանահատ, խաչքարեր](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/32.jpg)
Թանահատ, խաչքարեր
![Թանահատ, բարձրաքանդակ և վիմագրություն Թանահատ, բարձրաքանդակ և վիմագրություն](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/33.jpg)
Թանահատ, բարձրաքանդակ և վիմագրություն
![Թանահատ, արևային ժամացույց Թանահատ, արևային ժամացույց](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/34.jpg)
Թանահատ, արևային ժամացույց
![Խլեզին որսալիս :) Խլեզին որսալիս :)](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/35.jpg)
Խլեզին որսալիս 🙂
Գլաձորի համալսարանը ենթադրաբար գտնվել է Թանահատի վանքի տարածքում, սակայն թանգարանը այժմ գտնվում է Վերնաշեն գյուղում, սբ. Հակոբ եկեղեցու մեջ, որը դեռ սովետական ժամանակներում վեր է ածվել թանգարանի:
Հետաքրքիր պահ կա մի հատ, ցուցանակի վրա գրված է եղել, որ 13-րդ դարի եկեղեցի է, բայց ջնջած է, ու դարձրած 11-րդ դար: Ճշտու՞մ է , թե՞ ինչ:
![Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու վահանակը Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու վահանակը](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/37.jpg)
Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու վահանակը
![Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու բակում Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու բակում](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/38.jpg)
Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու (նույնն է Գլաձորի համալսարանի թանգարան) բակում
Նորավանք
![Նորավանք, սարեր Նորավանք, սարեր](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/40.jpg)
Նորավանք, սարեր
![Նորավանք Նորավանք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/43.jpg)
Նորավանք
![Նորավանք Նորավանք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/52.jpg)
Նորավանք
![Նորավանք, խաչքարեր Նորավանք, խաչքարեր](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/411.jpg)
Նորավանք, խաչքարեր
![Նորավանք, խաչքար Նորավանք, խաչքար](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/42.jpg)
Նորավանք, խաչքար
![Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/45.jpg)
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
![Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/46.jpg)
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
![Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/47.jpg)
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
![Նորավանք, բարձրաքանդակ Նորավանք, բարձրաքանդակ](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/48.jpg)
Նորավանք, բարձրաքանդակ
![Նորավանք, խաչքարեր Նորավանք, խաչքարեր](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/49.jpg)
Նորավանք, խաչքարեր
![Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/511.jpg)
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
![Նորավանք Նորավանք](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/53.jpg)
Նորավանք
Հիմա բացում եմ գաղտնիքը, թե ինչու է այս բլոգը կովում «Անհանգիստ Բլոգ»: Անհանգիստը ինձ համար կյանքի խորհրդանիշն է 🙂 Տեսեք շիրմաքարի վրա:
Այս է հանգիստը …
![Շիրմաքար, այս է հանգիստն Շիրմաքար, այս է հանգիստն](http://ablog.gratun.am/wp-content/uploads/2013/07/50.jpg)
Շիրմաքար, այս է հանգիստն
Ապրեք տղեք, լավ էր շատ 🙂 պետք ա մի արանքով կրկնել 🙂
ուխ ։Ճ
անտերը ինչքան ման գաս, էլի ման գալու տեղ կլինի 🙂
Արտակ, լա տես ինչ ա հիշացնում 🙂
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D0%B5%D1%83%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D0%BA_%D0%9F%D0%B0%D1%81%D0%BA%D0%B0%D0%BB%D1%8F
Հա ապո, հիշեցնում ա, բայց մի տեսակ չի բացարտում 🙂
Ապեր եռանկունիներով եռանկյունը երրորդության սիմվոլ ա ոնց նայում ես: Հեթանոսականում՝ Երկինք, Երկիր, Մարդ, քրիստոնեականում՝ Հայր, Որդի Սբ. Հոգի: Մտածում եմ կարող ա նախաքրիստոնեական նշան ա առաջի մեկնաբանությամբ, որը դարձրել են քրիստոնեական ու երկրորդ մեկնաբանությամբ:
Որ եռանկյունը անցել ա հեթանոսությունից քրիստոնեություն, դրան դեմ չեմ, կարա լինի, բայց փոքր եռանկույնների քանակը տարբերվում ա, դայա հարցը, քանակը ի՞նչ ա նշանակում
վերջ ի վերջո դրանք շիրմաքարեր են, այսինքն եռանկյունների քանակը պիտի որ կապված լինի այդտեղ թաղված մարդկանց ով լինելու հետ, եթե իհարկե պատահականություն չի, ասենք քանի շարք տեղավորվել ա քարի վրա , էտքան էլ տեղավորել են:
հեյ, բա չես ուզում էս նկարներիցդ գցես վիքին սիրում է հուշարձանների համար, ընդամենը երեք օր ա մնացել ։Ճ
սրանց մի ահագին մասը արդեն գցած են, երբ վիքին դեռ չէր սիրում հուշարձաններ 😉
Լսի, վերջն ա վիշապաքաղի գերեզմանաքարը ։Ճ
Իսկ Տաթև ճոպանուղո՞վ եք բարձրացել, թե մեքենայի ճանապարհով։
մեքենայի ճանապարհով