ԱվտոԱրշավ – Վայոց ձոր և Սյունիք

Ամսաթիվ՝ 2013-07-15 ից 16
Մասնակիցներ ՝ Էդդ, Ռաֆո, Սերգ, Դավո, Ես
Երթուղի ՝ Երևան – Աղուտի – Սիսիան-Որոտնավանք-Որոտան գյուղ-Քարահունջ-Տաթև-Գորիս-Խնձորեսկ-Թանահատ-Գլաձոր-Նորավանք (քարտեզի վրա)

Տղեքով մի լավ ման ենք եկել:

Որոշ վայրերի նկարներ կան նախկին գրառումներում, կրկնօրինակները չեմ դնի,բայց կդնեմ հղումներ,իսկ այստեղ միայն թարմ լուսանկարները:

Աղուտի

 

Աղուտի, հուշակոթող
Աղուտի, հուշակոթող

Հուշակոթողի շրջակայքում գտնվում են շատ յուրօրինակ ու հետաքրքիր շիրմաքարեր:

Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով
Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով
Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով (մեկ այլ պատկեր)
Աղուտի, շիրմաքար մի քանի կանաց պատկերներով (մեկ այլ պատկեր)
Աղուտի, շիրմաքար
Աղուտի, շիրմաքար
Աղուտի, խաչքար
Աղուտի, խաչքար
Աղուտի, շիրմաքար
Աղուտի, շիրմաքար
Աղուտի, շիրմաքար
Աղուտի, շիրմաքար

Տղեքը կարդում են արձանագրությունը

Արձանագրությունը կարդալիս
Արձանագրությունը կարդալիս
Աղուտի, Արձանագրություն
Աղուտի, Արձանագրություն

Մի հատ այսպիսի նշան կա, որը հետո հանդիպեցինք նաև Որոտնավանքում գտնվող շիրմաքարերի վրա, իմաստը մեզնից ոչ մեկը չգիտեր: Եթե գիտեք ինչ է, խնդրում եմ կիսվեք տեղեկություններով: Խոսքը եռանկյուններից կազմված պատկերի մասին է: Դավիթը ենթադրեց, որ դա հոգևորականի գերեզման է, ու եռանկունների քանակով որոշվում է հոգևորականի կարգը: Չգիտեմ, պետք է ճշտել:

Աղուտի, շիրմաքար հետաքրիր նշանով
Աղուտի, շիրմաքար հետաքրիր նշանով

Որոտնավանք

Որոտնավանաք
Որոտնավանաք
Որոտնավանաք
Որոտնավանաք
Որոտնավանաք
Որոտնավանաք
Որոտնավանք, խաչքարերի բեկորներ
Որոտնավանք, խաչքարերի բեկորներ

Որոտնավանքն էլ պակաս չզարմացրեց յուրահատուկ շիրմաքարերով:

Որոտնավանք, շիրմաքար
Որոտնավանք, շիրմաքար
Որոտնավանք, շիրմաքար
Որոտնավանք, շիրմաքար
Որոտնավանք, շիրմաքար
Որոտնավանք, շիրմաքար

Այս խաչքարը երևի անձրևներից մաշվել է: Պառկած վիճակում է գնտվում:

Որոտնավանք, մաշված խաչքար
Որոտնավանք, մաշված խաչքար

Որոշ շիրմաքարեր օգտագործվել են վանքի վերանորոգման ժամանակ:

Որոտնավանք, պատի մեջ դրված շիրմաքար
Որոտնավանք, պատի մեջ դրված շիրմաքար

Ահա կրկին եռնակյուններից կազմված պատկերը:

Պատի մեջ դրված շիրմաքար
Պատի մեջ դրված շիրմաքար

Ամենահետաքրքիրներից մեկը, վիշապաքաղի, վիշապամարտիկի շիրմաքարը: Դե գնա հասկացի թե այստեղ թաղված մարդը կյանքի օրոք ինչով է զբաղվել 🙂

Որոտնավանք, վիաշապաքղի շիրմաքարը
Որոտնավանք, վիաշապաքղի շիրմաքարը
Որոտնավանք, ներսում
Որոտնավանք, ներսում
Մողեսը
Մողեսը

Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»

Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»
Որոտան գյուղ, «քարերի սիմֆոնիա»

Նենց, որ մենակ Գառնին չի, որ սիմֆոնիա ունի:

Գորիս, Խնձորեսկ, Քարահունջ

Գորիսի ու Խնձորեսկի լուսանկարներ դեռ անցյալ տարվանից պարտք եմ, չեմ ցուցադրել, կդնեմ հետո: Ունեմ շարք Գորիսի քարանձավների մասին: Ու էլի մի քանի նկար: Մնածաը մեկ այլ անգամ:
Քարահունջից շարք ունեմ տենց վատը չի:

Ուրեմն Խնձորեսկում հանդիպեցինք մարդկանց մի քեֆչի խմբի: Տենց 60 տարեկան մարդիկ էին երևի: Կանչեցին հետները խմելու:)

Մենք բոլորս մի դասարանից ենք , ամեն ամսվա 13-ին հավաքվում ենք իրար գլուխ:

Մենք խմում ենք ոչ միայն հացիվ, այլ՝ բանիվ, ամեն անգամ իրար հետ խմելիս մի նոր բան է ստեղծվում:

Խնձորեսկի եկեղեցու մոտ մի մարդ հանդիպեց, խոտաբույսեր էր հավաքում-կապում, մի գործիք ուներ, ասեցի սա ի՞նչ է, բա՝ ցաքատ:
Ցաքատի մասին Երևան ամսագրի նախավերջին համարում գրված էր, այս մարդու մասին էր խոսքը, ով պատրաստում է դանակներ: Ու ասվում էր, որ ցաքատը միակ բուն հայկական գործիք-սառը զենքն է: Նկարը ոչ մի տեղ չէի գտնում, ու ահա իսկականը տեսա ու փորձեցի 🙂 Վատ գործիք չէր, կարելի է ունենալ դրանից: Մաչետեյի ու դանակի արանքում մի բան է, ծանր դանակ կեռ ծայրով: Տղեքը երևի նկարը կունենան, կնդեմ եթե լինի:

Գիշերակաց

Պատրաստվում էինք գիշերել Զորաց քարերում, բայց քամի էր ու շան ցուրտ: Գնացինք Տաթևի վանքի մոտակա անտառը:

Գիշերակացից ի՞նչ պատմեմ 🙂 վրան, կրակ, հարիսա, եփած սունկ, Արտաշատի մոտակայքից(չեմ հիշով որ գյուղն էր) գնած պոմիդոր ու սիմինդ, Արենիից գնած գինի, Շինուհայրից գնած թոթի ֆանտա (ասել Ռաֆոին):

Նույն իրա Ռաֆոի թուլատվությամբ (չնայած չեմ հարցրել :Ճ ) դնում են իր արած նկարները:

Թոթի ֆանտա
Թոթի ֆանտա
Հարիսա
Հարիսա
Բարիլուս
Բարիլուս

Տաթև

Տաթևից նկարներ էլի ունեմ, սա մեկ , սա երկու, սա էլ երեք բայց ավելացնելու բան կա:

Տաթևի վանք
Տաթևի վանք
Տաթևի վանք
Տաթևի վանք
Տաթևի ճոճվող սյունը
Տաթևի ճոճվող սյունը
Տաթևի կատուն
Տաթևի կատուն

Դեռ հետս ե՞ք, թե՞ արդեն գնացիք ֆեյսբուքի ստատուսներ կարդալու 🙂
Եթե հա գնացինք առաջ: Հաջորդ կետը Թանահատն է:

Թանահատ/Գլաձորի համալսարան

Թանահատ
Թանահատ
Թանահատ
Թանահատ
Թանահատ, վիմագրություն
Թանահատ, վիմագրություն
Թանահատ, խաչքարեր
Թանահատ, խաչքարեր
Թանահատ, բարձրաքանդակ և վիմագրություն
Թանահատ, բարձրաքանդակ և վիմագրություն
Թանահատ, արևային ժամացույց
Թանահատ, արևային ժամացույց
Խլեզին որսալիս :)
Խլեզին որսալիս 🙂

Գլաձորի համալսարանը ենթադրաբար գտնվել է Թանահատի վանքի տարածքում, սակայն թանգարանը այժմ գտնվում է Վերնաշեն գյուղում, սբ. Հակոբ եկեղեցու մեջ, որը դեռ սովետական ժամանակներում վեր է ածվել թանգարանի:

Հետաքրքիր պահ կա մի հատ, ցուցանակի վրա գրված է եղել, որ 13-րդ դարի եկեղեցի է, բայց ջնջած է, ու դարձրած 11-րդ դար: Ճշտու՞մ է , թե՞ ինչ:

Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու վահանակը
Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու վահանակը
Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու բակում
Վերնաշեն գյուղ, սբ. Հակոբ եկեղեցու (նույնն է Գլաձորի համալսարանի թանգարան) բակում

Նորավանք

Նորավանք, սարեր
Նորավանք, սարեր
Նորավանք
Նորավանք

 

Նորավանք
Նորավանք
Նորավանք, խաչքարեր
Նորավանք, խաչքարեր
Նորավանք, խաչքար
Նորավանք, խաչքար
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
Նորավանք, պատկերներ հյուսիսային մուտքի մոտ
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
Նորավանք, բարձրաքանդակ
Նորավանք, բարձրաքանդակ
Նորավանք, խաչքարեր
Նորավանք, խաչքարեր
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
Նորավանք, շիրմաքար առյուծի պատկերով
Նորավանք
Նորավանք

Հիմա բացում եմ գաղտնիքը, թե ինչու է այս բլոգը կովում «Անհանգիստ Բլոգ»: Անհանգիստը ինձ համար կյանքի խորհրդանիշն է 🙂 Տեսեք շիրմաքարի վրա:

Այս է հանգիստը …

Շիրմաքար, այս է հանգիստն
Շիրմաքար, այս է հանգիստն

Ապրեք տղեք, լավ էր շատ 🙂 պետք ա մի արանքով կրկնել 🙂



11 thoughts on “ԱվտոԱրշավ – Վայոց ձոր և Սյունիք

    • Հուլիս 17, 2013 at 2:32 am
      Permalink

      անտերը ինչքան ման գաս, էլի ման գալու տեղ կլինի 🙂

    • Հուլիս 17, 2013 at 1:24 pm
      Permalink

      Հա ապո, հիշեցնում ա, բայց մի տեսակ չի բացարտում 🙂

      • Հուլիս 17, 2013 at 2:41 pm
        Permalink

        Ապեր եռանկունիներով եռանկյունը երրորդության սիմվոլ ա ոնց նայում ես: Հեթանոսականում՝ Երկինք, Երկիր, Մարդ, քրիստոնեականում՝ Հայր, Որդի Սբ. Հոգի: Մտածում եմ կարող ա նախաքրիստոնեական նշան ա առաջի մեկնաբանությամբ, որը դարձրել են քրիստոնեական ու երկրորդ մեկնաբանությամբ:

        • Հուլիս 17, 2013 at 2:45 pm
          Permalink

          Որ եռանկյունը անցել ա հեթանոսությունից քրիստոնեություն, դրան դեմ չեմ, կարա լինի, բայց փոքր եռանկույնների քանակը տարբերվում ա, դայա հարցը, քանակը ի՞նչ ա նշանակում

          • Հուլիս 17, 2013 at 2:47 pm
            Permalink

            վերջ ի վերջո դրանք շիրմաքարեր են, այսինքն եռանկյունների քանակը պիտի որ կապված լինի այդտեղ թաղված մարդկանց ով լինելու հետ, եթե իհարկե պատահականություն չի, ասենք քանի շարք տեղավորվել ա քարի վրա , էտքան էլ տեղավորել են:

  • Սեպտեմբեր 28, 2013 at 12:50 am
    Permalink

    հեյ, բա չես ուզում էս նկարներիցդ գցես վիքին սիրում է հուշարձանների համար, ընդամենը երեք օր ա մնացել ։Ճ

    • Սեպտեմբեր 28, 2013 at 12:12 pm
      Permalink

      սրանց մի ահագին մասը արդեն գցած են, երբ վիքին դեռ չէր սիրում հուշարձաններ 😉

  • Հոկտեմբեր 8, 2013 at 1:51 am
    Permalink

    Լսի, վերջն ա վիշապաքաղի գերեզմանաքարը ։Ճ

    Իսկ Տաթև ճոպանուղո՞վ եք բարձրացել, թե մեքենայի ճանապարհով։

    • Հոկտեմբեր 8, 2013 at 9:57 pm
      Permalink

      մեքենայի ճանապարհով

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել