բաժին Լուսանկարչական մտքեր

Ու՞նի արդյոք լուսանկարիչը իրավունք նկարել ձեզ հասարակական վայրում և հրապարակել լուսանկարները …

Այսպիսի մի հարց կա, ինձ հետաքրքրում է, ինչպես են մարդիկ վերաբերվում, երբ իրենց լուսանկարը հայտնվում է ցանցում:
Խոսքը չի գնում խեղճ ու կրակ Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների մասին, որոնք ոչ ոք չի տեսել, բայց բոլորը խոսում են դրանց մասնին:  Ու որոնք կարող ա և գոյություն չունեն, կամ դրանց վրա լրիվ ուրիշ մարդ ա ,ու կամ մեր ինչ գործն ա ընդնհրապես …
Խոսքը գնում է նորմալ, սովորական լուսանկարների մասին, օրինակ ՝ դուք քայլում եք փողոցով, նստած եք սրճարանում, խաղում եք երեխաների հետ, զրուցում ու հանկարծ ես կամ իմ նման մեկը թաքուն ձեզ լուսանկարում է, ու դնում իր բլոգում …

Ձեր կարծիքները արտահայտեք ֆեյսբուքյան հետևյալ հարցմանը պատասխանելու միջոցով: Նախորոք շնորհակալություն …

Ու խնդրում եմ հաշվի առնել, որ լուսանկարչությունը աշխարհում ամենատարածված հոբբին է: Երևի շատ չեմ սխալվի որ ասեմ, թե նաև Հայաստանում ամենատարածված հոբին է , շաուրմա ուտելուց հետո 🙂 : Ու մեծ հավանականություն կա, որ ցանկացած վայրում ձեզ կարող են որսալ լուսանկարել ու լուսանկարները գցել ցանց …

Նմանատիպ խնդրի մասին գրել եմ նաև փողոցային լուսանկարչութայն մասին հոդվածում: