Օրվա լուսանկարը
Այս նկարը կարծես այս գրառմանս համար իլյուստրացիա լինի։
Օրվա տեսանյութը
Սոբոլյեվի կողմից 1971թ-ին նկարահանած «Ես և ուրիշները» էքսպերիմենտալ-դոկումենտալ հոգեբանական ֆիլմը։ Կոնֆորմիզմի մասին է մեծամասամբ, ու նաև նրա մասին, թե ինչպես են մեզ կողքից ներշնչվում պատկերացումները և հիշողությունները։ Մի նման ժամանակակից ֆիլմաշար էլ կա, որտեղ ահագի հետաքրքիր ինֆորմացիա կա, բայց սա ինձ ավելի դուր եկավ։ Այստեղ միայն վերջին մասի վրա եմ կասկածում, այն առումով, որ այն ցույց է տալիս սովետական դաստիրակությամբ երեխաներին, հիմա կարծում եմ արդյունքերը լրիվ այլ կլինեին։
Մուխինան, ով մասնակցել է այս ֆիլմի նկարահանմանը, պատմում է ֆիլմի մասին տարիներ անց։
Օրվա տեստը
Սելիգերի (տենց նոր պուտինական պիոներություն ա) հայրենասիրության տեստը։ Եթե տենց փորձենք Հայաստանի վրով մտածելով էս տեստը լուծենք, իրոք ահագին զառանցագին բան կա, բայց դե խելոք բաներ էլ կան։ Ոնց էլ լուծենք, դա կլինի մեր հայրենասիրության ձևը, մի դեպքում արձանի վրա նկարելն ա հայրենասիրություն, իսկ մյուս դեպքում չնկարելը, ամենքին իրանը։ Բայց օրինակ տրանսլիտը ու փողոցում աղբ թափելը իսկի սովորական մարդուն չեն հարիր, ինչ մնաց «հայրենասերին»։ Հետո կարաք վրաս ծիծաղեք, բայց որոշ դրույթներ շատ սրտովս են։ Նու , եթե տեղայնացնենք իհարկե։
Եթե էս տեքստը չեք կարդացել, անպայման կարդացեք, որ հանկարծ թյուրըմբռնում չառաջանա։
Հա, տեստերը ։), վերցված են այստեղից։
Ես էլ էս էի նոր կարդում. http://www.complex.com/art-design/2013/08/art-this-week-august-2/marina-abramovic
Շատ եմ սիրում, գժվելու տիպ ա..
Ես չգիտեի ովա, էսօր առարին անգամ պատահեց
ապրես ապօ, լավն էր։
դու էլ ապրես ։)