Էռնեստո Չե Գեվարա «Մոտոճանապարհորդի նոթատետրը» (կոնսպեկտ 2)

1.Ճանապարհի դժվարությունները հեշտությամբ հաղթահարելի են, եթե դու ունես տարբեր քաղաքներում ընկերներ, ունես քթի ծակ, ու անցնում ես մի երկրով որտեղ մարդկանց սրտերը դեռ բաց են : Հեքիաթների ու հին պատմությունների պես, երբ ճամփորդը հանգիստ իրեն գիշերելու տեղ էր գտնում ցանկացած գյուղի առաջին իսկ դուռը թակելով: Չգիտեմ կստացվի արդյոք մեր օրերում, չնայած մի դեպք գիտեմ, ահա, երբ սելաֆի ժամանակ մեզ կանչեցին իրենց տուն գիշերելու:
Չեգեվարան ու ընկերը բացի ընկերների տներում գիշերելուց բազմաթիվ հնարքներ են կիրառում, որոնցից մեկը «գիշերով հանկարծակի կոտրված ֆառի հնարքն» էր, կամ հեքիաթ էին պատմում թե իրենք գիտնականներ են, ու հետազոտություն են իրականացնում: Այդ հեքիաթի մի մասը իհարկե ճիշտ էր, նրանք իրոք գիտնականներ էին, որքանով որ գիտնական է բժիշկը: Մի փոքր քաղաքի թերթում նույնիսկ գրել էին նրանց մասին

ДВОЕ АРГЕНТИНСКИХ ЛЕПРОЛОГОВ СОВЕРШАЮТ ПУТЕШЕСТВИЕ ПО ЮЖНОЙ АМЕРИКЕ НА МОТОЦИКЛЕ

2. Կարծես գտա հեղափոխականության առաջին ծիլը, խնդրեմ, ծայրահեղ աղքատության մասին այս դիտարկումն է

Но, несмотря на все отличия в обычаях, нравах и идиоматических оборотах, которые делают нас не похожими на нашего стройного соседа по ту сторону Анд, существует восклицание, похоже, интернациональное — «подайте бедненькому!» — которым сопровождают появление человека вроде меня в, мягко говоря, коротких брюках, что было не веянием моды, а досталось в наследство от щедрого приятеля, носившего меньший размер.

3. Հետո գրքի գլուխներից մեկի վերնագիրը, նենց ուղակի լավ վերնագիր է

Я — крылатое дерево на ветру…

4. Մի այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ հեղինակներ անընդհատ ձգում են իրենց սիրած խմիչքը/ծխելիքը/թմրանյութը անմահացնել իրենց գրքերում:
Օրինակ Ռեմարկի «Триумфальная арка»-ում անընդհատ կալվադոս են խմում, Ազիմովի գրքերում անընդհատ ծխում են, ու դա այն դեպքում, որ միջավայրային մանրամասնությունները գրեթե բացակայում են, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ազիմովի հերոսները ապրում են անմիջավայր միջավայրում:), բայց ծխախոտը չի մոռանում: Ջեկ Լոնդոնը ,ի՞նչ ասեմ, մենակ «Գարեհատիկ Ջոնը» խմիչքին նվիրված մի էպոս է:), Էլ չեմ ասում Կաստանեդայի մասին, որ ինչքան ուզես թմրանյութային հալյուցիանացիաների նկարագրություններ կան:
Իսկ սրանք անընդհատ մատե են խմում, պետքա մի արանք խմել համը տեսնել, հետաքրքիր ա ինչի՞ նման ա էտ մատեն:

5. Ու հետո մոտոն ջարդուխուրդ ա լինում, երևի ոտքով կգնան

Այս կոնսպեկտի մյուս մասերը


Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել