Ուրեմն մի ժամանակ կար կեղծ հասկացություն, կոչվում էր «ակտիվ հղում», կարծես կա ոչ ակտիվ հղում, կամ պասիվ հղում, ու դա ուղակի տեքստի կտոր չի։ Հիմա մի այլ այլանդակ մանր ինտրիգ կա, որը նկատել եմ ու պատրաստվում եմ ցուցադրել Բլոգնյուզի ու Մեդիամալի օրինակի վրա։ Ինչու՞մ է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ կարելի է այստեղից-այնտեղից վերցնել ամբողջական նյութեր, հղվել սկզբնաղբյուրին, ասել որ «մենք նշում ենք» սկզբնաղբյուրը, սակայն սկբնաղբյուր կայքին դրանով ոչ մի օգուտ չտալ։ Այսպես ասած պառազիտիզմի ձև է։ Վեբ տեխնոլոգիաներից հեռու մարդկանց համար մի փոքր բացատրություն, հասկացողները կարող են անցել այս մասը։
Հղումների rel ատրիբուտը
ուրեմն կայքի կոդի մեջ, այլ կայքերին հղվելիս կարելի է գրել rel ատրիբուտ, որը ցուցադրում է տվյալ էջի և հղվող էջի հարաբերությունը։ ՈՒ եթե rel ատրիբուտը ստանա nofollow արժեքը, ապա գուգլը և նրա նման մյուս որոնողական համակարգերը այդ հղումով չեն գնա, այսինքն կհամարեն, որ դա ոչ էական հղում է, նյութի հետ քիչ կապված։
Իրականում իհարկե ամեն բան այդքան պարզ չի, բայց վերին տողերը գրված են տեխնոլոգիաներին քիչ ծանոթ մարդկանց համար։
Համեմատում ենք
Տեսնենք թե ինչպես են հղվում իրենց համար սկզբնաղբյուր հանդիսացող էջերին Բլոգնյուզը և Մեդիամոլ-ը։ Պատկերները մեծանում են կտտոցով։
blognews
mediamall
Ըհը, բռնվեց ;Ճ, mediamall-ը դնում է nofollow հղումներ, այսինքն գողանում է, խաբելով և մեքենաներին և մարդկանց 🙁
Հետո, մի հատ էլ թերություն ունի, իմ բլոգից երեք հատ նյութ ունեն, լավ, տարել են, լավ են արել, բայց մի հատ գնացեք-փորձեք գտնել «Անհանգիստ Բլոգ»-ից վերահրապարակված բոլոր հոդվածները։ Չկա տենց ցուցակ։
Չմտածեք, որ բլոգնյուզը աչքիս լույսն է, բայց գոնե ավելի արդար են աշխատում։
ՀԳ։1 մի տեղ գրել եմ արդեն, որ ագրեգատորները կարող են օգտակար լինել, նենց չի որ բացարձակ չարիք են։
ինձ թվում է իրենք չգիտեն դա ինչ է ու պատահաբար է ստացվել երկուսի մոտ էլ, որ մեկը նոֆոլոու դնում է, իսկ մյուսը՝ չէ։ պարզապես դա իրենց շարժիչների լռելյալ վարքագիծն է
Չգիտեմ, հնարավոր է որ այդպես էլ լինի, բայց համոզված չեմ, որ չգիտեն, գոնե կայքերի առաջխաղացման ստրատեգիան մտածողները։