բաժին Օրական

Օրվա Լուսանկարը

Բնապատկերների տենց մեծ սիրահար չեմ, բայց սա կայֆ նկար ա։

Edgar  Marukyan Smyles

Էդգար Մարուքյան — Ժպիտ

Օրվա առակ — պատմությունը

Հազար ութ հարյուր հիսունականների սկզբին ամերիկացի նկարիչ Ջեյմս Մաք Նեյլ Ուիսթլերը կարճ և մասնագիտական առումով անհաջող ժամանակաշրջան էր անցնում Վեսթ Փոյնթում՝ Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիայում: Ասում են, երբ նրան հանձնարարեցին կամուրջ նկարել, նա նկարեց մի քարաշեն գեղեցիկ կամուրջ՝ խոտածածկ կողերով, ուր նստած ձուկ էին բռնում երկու փոքրիկ տղա:
— Վերացրու այս տղաներին կամրջի վրայից, — ասաց հրահանգիչը, — Սա ինժեներական գործ է:
Ուիսթլերը ջնջեց տղաներին կամրջի վրայից և նկարեց նրանց գետի ափին ձուկ բռնելիս, հետո կրկին ցուցադրեց նկարը:
— Ես հրամայել էի քեզ վերացնել երեխաներին, — գոռաց կատաղած հրահանգիչը, — Կորցրու դրանց նկարից:
Բայց Ուիսթլերի ստեղծագործականությունը չափազանց ուժեղ էր: Երեխաներին վերացնելու նրա մյուս տարբերակը հետևյալն էր. նրանք թաղվեցին երկու փոքրիկ շիրմաքարերի տակ՝ գետի ափին:

Աղբյուր

Օրվա հոդվածները

 

Օրվա մեջբերումը

 Այսինքն, մի կողմից՝ ստացվում է, որ մենք ամեն իրավիճակի թիկունքում պատրաստ ենք տեսնել խաղ, կեղծիք, խաբեություն, չենք վստահում ոչ մեկին եւ ոչնչի, իսկ մյուս կողմից՝ զանգվածային խաբվածության այնպիսի օրինակներ ունենք, որոնք, թերեւս, համաշխարհային պատմության դասագրքերի մեջ իսկ արժանի են մտնել: Այսինքն, մի կողմից՝ գերկասկածամիտ հասարակություն, իսկ մյուս կողմից՝ փաստերով՝ գերմիամիտ: Այս հակասությունն, ի դեպ, մեր հասարակության երեւի ամենաբնորոշ գիծն է: Ընդ որում՝ այնպես չէ, որ մեր հասարակության մի մասը գերկասկածամտության, իսկ մյուս մասը՝ գերմիամտության կրողն է: Հակառակը՝ երկու հակադիր որակները համատեղվում են հասարակական միեւնո՛ւյն խմբերի, ընդհուպ մինչեւ միեւնույն անձի մեջ: Ավելին, կարող ենք պնդել՝ իրականում գործ ունենք ոչ թե երկու տարբեր, այլ մե՛կ որակի երկու դրսեւորումների հետ, որոնց հակադրությունը մակերեսային է եւ երկրորդական, իսկ էությունը եւ արմատները նույնն են: Այսինքն՝ հայաստանյան գերկասկածամտությունը ոչ միայն հարազատ եղբայրն է հայաստանյան գերմիամտության, այլեւ նույն երեւույթն է՝ երկու տարբեր անվանումներով:

Աղբյուր

Օրվա տեսանյութը

գիտակցության, ուշադրության և ուշադրության խաբկանքների մասին ՝ անուշադրության քոռություն և այլ հետաքրիր հոգեբանական երևույթներ։