Պլատոնի «Պետության» մասին

Սոկրատեսը փաստորեն ոչ միայն այլ գրքերում, այլ նաև այստեղ օգտագործում է իր սիրված մեթոդը։ Նա ոչ մի հարցի պատասխան չի տալիս, այլ հակառակորդների պնդումները քանդում է այնպիսի հարցեր տալով, որոնք ցույց են տալիս այդ պնդումների սխալականությունը։ Մեթոդի մասին ավելի մանրամասն Պլատոնը գրում է «Թէէթետ» զրույցի մեջ, որը ինքը իրենով նույնպես շատ հետաքրքիր գրվածք է։

Այսինքն Սոկրատեսը ֆորումի մարդ է, էքստրավերտ է, նրան պետք են այլ մարդիկ, սեփական մտածողությունը խթանելու համար և փիլիսոփայությունից հաճույք ստանալու համար։ Ու նրա բախտը բերել է, ըստ մեզ հասած գրքերի նա միշտ էլ շատ հետաքրքիր զրուցակիցներ ուներ։

Պետության մասին խոսակցությունը սկսվում է «արդարություն» թերմի քննարկումներից։ Սա շատ հետաքրքիր է, ու ռետրոսպեկտիվորեն նաև շատ հասկանալի։ Մտածում ես՝ հա՜ էլի, բա էլ ինչի՞ց պիտի սկսվեն պետության մասին քննարկումները։ Բայց դա միայն ռետրոսպեկտիվորեն։  Գիրքը չկարալով, իմ խելքը օրինակ չէր հասնի, թե կատարյալ պետության մասին քննարկումները ինչից սկսել։ Իրոք որ սյուներից մեկը հաստատ արդարությունն է։ Տեսնենք ուր կհասնեն տղեքը։

Եվս մի դիտարկում, շատ էմոցիոնալ խոսակցություն է, նույնիսկ իրար վիրավորում են մեկումեջ, ո՞վ է ասել որ փիլիսոփայությունը սառնասիրտ մարդկանց զբաղմունք է։

Շարունակությունը այստեղ։



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել