Մտքի աչքերի և մտքի ձեռքերի մասին

Մարդու մտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։ Գիտելիքին տիրապետելու առաջին մակարդակն այն է, երբ ձևավորվել են «մտքի աչքերը», երկրորդը ՝ երբ ձևավորվել են «մտքի ձեռքերը»։

Պլատոնի «Պետության» մասին

Սոկրատեսը փաստորեն ոչ միայն այլ գրքերում, այլ նաև այստեղ օգտագործում է իր սիրված մեթոդը։ Նա ոչ մի հարցի պատասխան չի տալիս, այլ հակառակորդների պնդումները քանդում է այնպիսի հարցեր տալով, որոնք ցույց են տալիս այդ պնդումների սխալականությունը։