Առաջին գրքի մասին

Մի հատ բանակային պատմություն պիտի պատմեմ։ Ուրեմն երբ դեռ ուսումնական գումարտակում էի, ահագին հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա, կայֆ միջավայր էր, ահագին զարգացած տղեք կային ու երեկոները ինչի մասին ասես, որ չէինք զրուցում, հավես էր։

Ինչ որ մի պահից սկսած զորամասում ահագին գիրք հայտնվեց, շատերը տնից գրքեր էին ուզել ու կարդում էինք ու կիսվում իրար հետ, ամեն գիրքը չգիտեմ քանի հոգու ձեռքով էր անցնում, տենց թափառող լուսատուներ էին դառել գրքերը։

Բագրատը, մի շատ կայֆ գիրք էր բերել, որը կարելի է ասել, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերվող իմ առաջին գիրքն էր, դպրոցական տարիներին ու ինստիտուտում կարդացածներս չեմ հաշվում, դրանք ավելի փոքր ազդեցություն ունեին, ու ավելի կիրառական էին, ոչ մի ֆունդամենտալ բան չկար դրանց մեջ։ Բայց սա լրիվ ուրիշ գիրք էր։ Սա ամեն բան դնում է իր տեղը։ Հետո կատակում էին տղեքը, թե․ «ֆիզիկ ես, ծրագրավորող պիտի դառնաս այդ գրքից հետո», ասում էին․ «երբ դառնաս աշխարահռչակ դեմք, կպատմես, որ առաջին գիրքդ եղել է Չարլզ Պետցոլդի «Կոդ»-ը, որը բանակում պատահաբար ես կարդացել ։)», մարգարեությունը մասամբ ճիշտ էր, ծրագրավորող դառա, աշխարահռչակ դեմք՝  ոչ , բայց գիրքը մի երկու օր առաջ գտա ցանցում, ու ընկա նոստալգիկ վիճակների մեջ։

18809Գիրքը այնքան պարզ է բացատրում բարդ բաները, որ հնարավոր չէ այն կարդալուց հետո չհասկանալ թե ինչպես են խորքում աշխատում համակարգիչները։ Ուզում եմ թարգմանեմ, բայց դուխս չի հերիքում , շատ է ծավալը։

Բայց դա պետք է հայերեն ունենալ, երեխեքը ուղակի կգզեն գիրքը, ու մեծ հետաքրքրություն կառաջանա, իրական հետաքրքություն, ոչ թե այնպիսի որը առաջանում է որևէ տեսակի մերկանիլ շարժառիթներից։

Անկախ նրանից կստացվի թարգմանել, թե ոչ, սա մի ֆունդամենտալ գիրք է, որի նյութը անհրաժեշտ է օգտագործել ինֆորմատիկա առարկայի դասավանդման մեջ։

Ռութրեքերում կա, քաշեք եթե հետաքրքիր կլինի։



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել