բաժին Հասարակություն 2.0

Պատկերի իրավունքները պատկանում են «Լրատուն» թանգարանին

Պատկերի իրավունքները պատկանում են «Լրատուն» թանգարանին

Լրատունը մի շրջիկ թանգարան է, որը արխիվացրել է, հետազոտել ու հիմա արդեն ցուցադրում է Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից։

Ովքեր են հեղինակները և դոնորները կարող եք իմանալ մեդիա․ամ կայքում։ Իսկ ես կկիսվեմ որոշ տպավորությունենրով, որովհետև չնչին տեխնիկական մասնակցություն եմ ունեցել «Լրատան» ստեղծման գործում ու ինձ համար կարևոր կետեր կան, որոնց վրա կուզեմ ձեր ուշադրությունը սևեռել։

Ներկայիս «Լրատունը» անդրադառնում է 88 թվականի երկրաշարժին, հավաքված է ահռելի քանակությամբ նյութ, լուսանկարների, հեռուստառեպորտաժների, թերթերի, վավերագրական կինոնկարների, արխիվային չլուսաբանված նյութերի տեսքով։  Այդ ամբողջը հետազոտված է, ու հնարավորինս պարզ ու հասանելի տեսքով ներկայացված հանրությանը։

Գյումրիում էի, ծանոթներիս ասեցի գնացեք տեսեք , այսպիսի ցուցահանդես կա, ասեցին, էնա տեսել ենք էլի, ի՞նչը նայենք։

Բայց դա լրատվամիջոցների հայացքն է։ Որը դուք չէք տեսել։

Մի քանի հետաքրքիր փաստ։

  • Սովետական օրաթերթերից միայն մեկն է անդրադարձել երկրաշարժի փաստին, այնինչ մյուս բոլորի առաջին էջերում Գորբաչովի ճառն էր միայն։
  • Մի մարդ 5 ժամ կոտրված ձեռքով կախված վիճակում պահել էր մի երեխայի(իր երեխան չէր), մինչև եկել են ու նրանց փրկել։
  • Ամբողջ ՍՍՀ տարածքից այնքան կամավորներ են եկել օգնության, որ նույնիսկ թերթերում հայտարարություն է եղել այն մասին, որ կամավորները գնան միայն գրանցվելով, որովհետև մարդիկ շատ են, բայց կոնկրետ տեսակի մասնագետներ են անհրաժեշտ։
  • Հայաստանի թերթերի լուսանկարիչները իրար մեջ պայմանավորվում են, որ worldpress photo մրցանակաբաշխությանը ջարդված գանգերով ահասարսուռ նկարներ չեն ուղարկելու (ամեն տարի նմանատիպ նկարներ են հաղթում այնտեղ), սակայն այդ տարի նույնպես հաղթում է երկրաշարժը լուսաբանող նմանատիպ նկար, բայց ոչ Հայաստանի լուսանկարիչների կողմից նկարված։

Այսպիսի հարյուրավոր փաստեր կան, որոնք մենք չգիտենք։

Իրականում դժվար մարսվող տեղեկություններ են, շատ ծանր զգացմունքային տեսանկյունից, բայց ոչինչ, գնացեք թող դա մաքրող կատարսիս լինի։

Հատկապես լուսանկարիչներին խորհուրդ եմ տալիս այցելել ցուցահանդեսը, երկրաշարժը լուսանկարող լուսանկարիչների հետ հրաշալի հարցազրույցներ կան ու շատ ուժեղ լուսանկարներ։

Ժամանակացույցը

Գյումրի, «Սթիլ» կերպարվեստի թանգարան սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը
Վանաձոր հոկտեմբերի 5-15
Մարտունի հոկտեմբերի 15-19
Կապան հոկտեմբերի 22-27
Երևան