[Ֆիլմ] Վիվիան Մայերի հայնտագործումը

Finding Vivian Maier վավերագրական ֆիլմը մի կնոջ մասին է, ով ամբողջ կյանքում աշխատել է որպես երեխաներ խնամող և տնային տնտեսուհի, սակայն նաև լուսանկարել է ու շատ ժամանակ նույնիսկ չի էլ երևակել կամ տպել իր լուսանկարները: Ինքն իր լուսանկարների մեծ մասը չի տեսել

Օր համար 10917

Համակարգիչս ոնցոր թե վերականգնվեց, դեռևս նորմալ է աշխատում։ Այնպես որ վաղվանից էլի սկսվում  է տաժանակիր աշխատանքը ։) Պարզվեց, որ http://theoldreader.com-ի ժողովուրդը որոշել էին փակել սեվիսը, ավելի ճիշտ սահմանափակել օգտագործողների քանակը, թողնել միայն նրանց, ում հետ ծանոթ են իրականում, և ուվ դոնեյշն էր արել սերվիսի զարգացման համար, ես արխեին էի, արել էի դոնեյշն։ Բայց դուք տեսեք, թե մարդիկ ինչքան էին սիրում հին ընթերցիչը, ու ցանկանում էին այն պահել,  ինչ ասես, որ չեին առաջարկում, միայն թե ընթերցիչը չփակվի, ու ոնցոր թե ինչ որ լուծում գտնվում է։ Օրվա տեսանյութը մի տեսանյութ, որը պատմում է , թե ինչպես են մարկետոլոգները երեխաներին զրկում իրենց մանկությունից, և թե ինչու դեռևս մինչև այս տեսանյութը դիտելը  մենք մեր տանը անջատել ենք կաբելային հեռուստատեսությունը։ Իրականում այն ալիքները , թեմաները և հաղորդումները, որնոնք մեր ընտանիքը նայում էր, կան նաև ինտերնետում, ու ավելին, ավելի կառավարելի են, երբ ուզում ես նայի, ժամանակից կպած չես, բացի դրանից գովազդը անհամեմատ քիչ է, գրեթե չկա։ Այդպես։

Contacts – Վավերագրական սերիալ լուսանկարիչների մասին

Մի սերիալ կա, լուսանկարիչների մասին, անունը` «Contacts»: Ֆիլմում անցյալի հայտնի լուսանկարիչները պատմում եմ իրենց լավագույն լուսանկարների մասին, պատմում են նաև ընդանհրապես լուսանկարչության վերաբերյալ իրենց մոտեցումների մասին։ Ու գիտե՞ք, մոտեցումները այնքան տարբեր են, ու այնքան իրար հակասող, որ մարդու գլուխ կարող է պտտվել։ Ինձ շատ օգտակար էր ֆիլմի դիտումը։ Ես գտա ինձ անծանոթ մի քանի դեմքերի, որոնց աշխատանքները իրոք ոգեշնչող են։