in Օրական

Օր համար 10642

Քանի որ ընկերնես ասում են «կորած ես, գոնե բլոգդ թարմացրու», գրեմ մի երկու պարբերություն։

Վերջին մի ամիսը – ամիսուկեսը ահագին ծանր էին, ահագին գործ կար անելու, որոնք ավաղ դեռ ավարված չեն։ Այդ պատճառով քիչ էի գրում ստեղ։
Որոշ փոփոխություններ կան կյանքումս։ Այնպես է ստացվել, որ հիմա ավելի շատ զբաղվում եմ դասավանդելով , քան դեվելոփմենթով, ինչի կապակցությամբ ուրախ եմ։ Սակայն մի երկու խոշոր պրոեկտ ունեմ, որոնց մասին ավելի ուշ կգրեմ, երբ կավարտեմ դրանք։

Հիմա մի փոքր հաշվետվություն եմ ուզում  ներկայացնել։ Որոշ բաներ, որոնք կարող են ձեզ էլ հետաքրիր լինել։

1. Դպրոցում ինֆորմատիակայի դասավանդման համար ստեղծված ներկայացումներս (պրեզենտացիաները) կան նաև բլոգումս, կարող եք դրանք փոխանցել ծանոթ ինֆորմատիկայի ուսուցիչներին, թող օգտագործեն եթե հարմար կգտնեն ։ Ներկայացումները վեբ պրեզենտացիա են, դրանք օֆլայն ունենալու համար կարելի է ուղակի save անել համակարգչի մեջ, և բացել ցանկացած բռաուզեռով։

Այդ էջը անընդհատ համալրվելու է, մինչև ուսումնական տարվա վերջ այնտեղ կարծում եմ կլինեն շուրջ 100 ներկայացումներ։

Ներկայացումները գտնվում են բլոգիս «Ցուցադրված» բաժնում, հետևյալ հղումով

http://ablog.gratun.am/presentations/

2․ Ցանցում ունեմ  նոր գիթհաբ հասցե, որտեղ կլինեն ազատ պրոեկտներս,   հիմա դեռ ընդամենը մեկ սքրիփթ կա (այդ սքրիփթի մասին կարդացեք այստեղ

Ամեն բան, որը կհամարեմ օգտակար հանրության համար կլինի նաև գիթհաբում։

https://github.com/hanumanum/

3․ Սկսել եմ աշխատանքը վորդպրեսի մի փլագինի վրա, որը պիտի հնարավորություն ստեղծի գրքերի կատալոգ ստեղծել։ Այսինքն տանը եղած ֆիզիկական գրքերը կարելի կլինի լցնել  կայք, և դրանք կառավարել, որոնել և այլն։ Բավականին դանդաղ  է գնում գործը, բայց դա կենսական է ինձ համար, ինչուները և ինչպեսները կգրեմ երբ որոշակի վիճակի կգա, ու պատրաստ կլինի նաև հրապարակման համար։

4. լինուքսի «ավետարանչությունը» լավ է ընթանում, վերջին մի ամսում ազատագրել եմ մոտ 15 համակարգիչ ։D

5․ ինչ եմ կարդում (և լսում)

Պլատոն «Հանրապետություն»,  Р.Штаинер «Антропология и педагогика» , Свердлов «Языки програмирования и методы трансляции»

6․ երաժշտություն

աշխարհի օրորոցայիններ, Պահելբել, Мельница – 2012 – АнгелофренияAntoine Fafard-2011-Solus Operandi

7. ծխելը դեռ չեմ թարգել, չնայած սկսել եմ քիչումիչ ֆիզիկական պարապունքեր անել

դբա լավը 😉

  1. հաշվետվության միտքը դուրս եկավ ։Ճ

Comments are closed.