Կիրակի օրը noch-ի հետ հին ժապավեններս էինք սքանում։ Մոտ մի 150 հատ գլխիս չափ tiff եղավ, բայց մեջները բաներ կան, որոնք ուզում եմ անպայման ձեզ ցույց տալ։ Դրանք հազար տարի առաջ են նկարված, Զենիտ տեսախցիկով, ժապավենները չեմհիշովովքեր (ինչ որ մի սերվիսում) են երևակել, ինչ որ անհասկանալի գծեր են հայտնվել, լիքը խազեր կան և այլ արտեֆակտներ, բայց կայֆ բաներ էլ կան, հետո ես այդ ժամանակ հիմիկվա հասկացածիս չափ չէի էլ հասկանում ․․․ Մի խոսքով , եթե տենց շատ տեխնիկական մոտենանք լիքը թերություն ունեն, բայց դա հեչ, դրանք հիշողություն են, որոշ դեպքերում էլ չնայած իրենց վրա գոյություն ունեցող արտեֆակտներին (որոշ դեպքերում էլ հենց դրանց շնորհիվ) գեղարվեստական արժեք ունեն։
Այնպես որ սկսում եմ կամացից հրապարակել այդ լուսանկարների մի մասը։
Այսպես։ Դիմավորեք, Արարատյան դաշտավայրում, Խոր Վիրապի մոտակայքում, չգիտեմոր թվականին լուսանկարված չուչխել չուչել Խրտվիլակ։
Բոլոր սքանված լուսանկարները կարող եք տեսնել Սքանված Լուսանկարներ թեգով
Դբա Լավը ։)