բաժին Խառը

Դե ասե՛ք, որ այդպիսի բան չի լինում

Մոտ մի ամիս առաջ, մի օր էր, էն որ լինում են թարս օրեր, այ հենց դրանիցից էր։ Ինչ թարս բան ասես, որ չեղավ էտ օրը։
Օրինակ երկու հատ հին բաժակ ջարդվեց, որոնք շատ թանկարժեք էին, ոչ թե գնի տեսանկյունից այլ հիշողության։
Երեխայի հեծանիվը գողացան, դե անուշադրության պահ ա,հեծանիվից երեխուն հանեցինք, բերեցինք տուն, ու մոռացանք հեծանիվի մասին, իսկ երբ հիշեցինք արդեն չկար։ Ու չկարողացանք գտնենլ։
Կոմպը ֆորմատ արեցի, երկու հատ օս ինսթոլ արեցի, ու երկուսի ադմինի գաղտնաբառն էլ մոռացա։
Տաքսիստը նեռվերս կերավ, քիչ էր մնում արդեն կռիվ անեի հետը, բռնություն կիրառեի նրա նկատմամբ ։)

Իսկ երեկ կինս գնաց վերնիսաժ, գտավ էտ բաժակներից, ընդամենը երկու հատ կար, առավ ու բերեց, ու մի քանի ժամ հետո դուռը թակեցին հարևանները ու ասեցին, հլա լիֆտի մեջ նայեք, մի հատ հեծանիվ կա, հո՞ ձերը չի։
Մերն էր,մեր երեխու ատամների տեղն էլ վրեն, դրանով իդենտիֆիկացրինք։
Ու ո՞նց էք առաջարկում դա հասկանալ։
Պատահականություն՞ ․․․

  1. Այ քեզ…
    Աջ ու թարս օրերի ոդիսականը:Ճ
    Բայց աջ օրվա պահը ավելի տպավորիչ էր, թեպետ… դրա համար թերևս թասը պիտի լիներ;)

Մեկնաբանությունները փակված են