in Երաժշտություն

Ինգա և Անուշ Արշակյաններ – Heartbeat of My Land

Վերջապես գնեցի Ինգայի ու Անուշի նոր դիսկը ։ Լսեցի , վատը չէր, եթե չհաշվենք «Մենք ենք մեր սարերը» ու տխրահիշատակ «Նոր պարը»։ Երկուսն էլ մի տեսակ թույլիկ երգեր են (եթե ավելի կոպիտ չարտահայտվեմ)։ Իմ կարծիքով դա նրանից է , որ երկուսն էլ հատուկ առիթով ու նպատակով են գրված և ոչ թե անհանգիստ հոգու շարժումների հետևանքով։ Սա ցավով եմ ասում , որովհետև շատ եմ սիրում աղջիկներին ու նրանց արվեստը։ Չեմ ցանկանա որ այս տենդենցիան շարունակվի։
Սակայն մնացած երգերը շատ լավն են, հատկապես «Գութանը»։ Չէ ճիշտ չեմ ասում , լավը չէ «Գութանը» այլ ուղղակի գլուխգործոց է ։ Կյանք փոխող երգ է։ Ապրեն …

Մի բան էլ եմ ուզում ասել, բոլորին խորհուրդ կտամ գնել դիսկը։ Գինը մի բան չէ 3500։ Բայց եթե մենք չառնենք այդ դիսկերը և առհասարակ հայկական դաշտում հայտնվող լավ խմբերի ու կատարողների դիսկերը այդ մարդիկ ստիպված կլինեն «Մենք ենք մեր սարերը»–ատիպ թույլիկ երգեր երգելու մասսայականություն վայելելու նպատակով։ Ես դեմ չեմ մեդիա–ծովահենությանը 🙂 բոլորիս համակարգիչներում կան երգեր որոնք քաշած են ծովահենների կայքերից կամ էլ ողղակի grabb են արված։ Բայց եթե արտասահմանյան կատարողների մեծ մասի համար դա ընդամենը ավելի շատ հարստանալու խնդիր է, ապա մերոնց համար ստեղծագործական կյանքի ու մահվան։

Սպասենք լավ լուրերի…

Հա մոռացա, ես էլ իրենց բլոգը , ես էլ կայքը

  1. Ամեն ինչի հետ համաձայն եմ, CD-ն ել առել եմ ու իսկապես շատ լավնա, բայց Արարտի ու Նոր պարի քննադատության հետ համաձայն չեմ

    Շատ հավեսով, հետաքրքիր, մտածված երգեր են ու տեսահոլովակներ, հատկապես ի նկատի ունենալով այն փաստը, որ վայելում են "լայն մասսաների" համակրանքը 🙂

  2. Liana ջան ես էլ ետ եմ ասում որ, մտածված երգը չի կարա լավը լինի: Երգը պիտի «սրտից» գա ոչ թե «ուղեղից»: Դա ին համեստ 🙂 կարծիքն ա: Ես եդպես եմ զգում …
    Չնայած մի երկու օր առաջ մտածում էի ու գտա մի երգը , որը նույնպես հատում առիթով ու նպատակով էր գրված բայց շատ զիլ երգ է: Դա Ջոջ Հարիսոնի «Բանգլադեշ»-ն է :
    Մի ծեծված բան էլ ասեմ: «Ճաշակին հնգեր 🙂 չկա»:

Comments are closed.