in Բնապահպանություն, Պայքար, Փիլիսոփայական

Քաչալ

 Մարդիկ լավ բան են արել, Թռչկանը փրկել են, հիմա ի՞նչ կապ ունի քաչալ են, թե իռոկեզով, ի՞նչ պարտադիր ա անտոլերանտ դեբիլիզմով տառապել, ուրախացեք էլի այ ժողովուրդ։
Քաչալանալը հինավուրց ուխտի ձևերից ա եղել, հիմա չգիտեմ ժողովուրդը էտ նպատակով են արել, թե ինչ բայց դա կապ չունի, էլի եմ ասում, ուրախացեք, ի՞նչ կլինի։
Ու հա, նա ով կարևորը չի կարողանում անկարևորից տարբերի, ու կենտրոնանում ա երկրորդականի վրա , մինիմում տհաս ա։
Ոնց ասել ա մի հռոմեական կրթություն ստացած հրեա
«Կարևոր բաների մեջ միություն, երկրորդականների մեջ ազատություն, ու ամեն բանի մեջ սեր»։
 Չնայած էսթետիկ առումով ինձ համար գեղեցիկ չի քաչալ իգական սեռի ներկայացուցիչը, բայց դա կապ չունի, ուրախացեք էլի այ ժողովուրդ։
 Մյուս կողմից էլ, հա , կարելի ա տանը նստել (իմ նման), ու չմասնակցել, հետո էլ մահանեք փնտրել, բա դրանք լրիվ աղանդ են դառել, դրանք փող են ստանում, որ մեր պետության հիմքերը խարխլեն, կամ էլ բա հլա դրանց բուսակեր դեմքին, հիմա էլ քաչալացել են, դրանք կրիշնաիտ են , կամ բուդդիստ, կամ էլ ինչ որ այլ զհարուցավ, ես կարողա՞ գնամ դրանց խառնվեմ, ես հո դրանց թայը չեմ, էնա լավա ֆեյսբուք կա, կնստեմ էշ-էշ ստատուսներ կգրեմ , իմ նման էշերն էլ լայք կանեն ու ես ինձ լավ կզգամ ու ․․․
Էլի եմ ասում ժողովուրդ, ուրախացեք, շատ շուտվանից լավ բան չէր կատարվել, հիմա կատարվել ա։

Մի փոքր բան էլ ասեմ, նենց ավելի փիլիսոփայական ու աբստրակտ։ Երբ հասարակությունը նեխում ա, ու նույնիսկ դրա լավագույն ներկայացուցիչները շատ չէն տարբերվում դրա միջակ ներկայացուցիչներից, լավ բաները ստիպված են լինում իրականացնել փոքր խմբերը ու անհատները։ Իսկ անհատներին ու փոքր խմբերին իներտ միջավայրում գործ անելու համար ավելի շատ էներգիա է պահանջվում, ու գիտեք, այստեղ նվիրյալի ու ֆանատիկի միջև սահմանը անհետանում է։ Որովհետև մարդը կամ սնվում է հասարակությունից , կամ ինքն էի խորքից, իսկ երբ հասարակությունը քիչ է տալիս , մնում է  միայն խորքը, իսկ խորքը դա ենթագիտակցությունն է, մութ, ուժեղ  ու անկառավարելի ․․․ Ու հա, երևի ավելի ճիշտ կլինի ասել խենթ, ոչ թե ֆանատիկ, որովհետև ֆանատիկ բառին էնքան իմաստային քաքուցեռ ա կպած, որ էլ դու սուս։
Ու էլի եմ ասում, ուրախացեք ժողովուրդ, որ ձեր մեջ այդպիսի խենթեր կան, որ ձեր գործը ձեր տեղը անում են։ Ու էն ինչ որ դուք պիտի մտածեիք ու զգայիք ձեր տեղը մտածում ու զգում են։

  1. Ընկերներիցս մեկն ինձ ասում ա ՝ լավ ա ընկար ոտքդ ջարդեցիր, թե չէ, քեզ գիտեմ, գնալու էիր օրերով մնայիր Թռչկանում, վերջում էլ բռնեին մազերդ խուզեին․․․ :ՃՃՃ

    • դե ոչինչ բան չկա, համել կարողա դու իրոք ուրախությունից քաչալանայիր, ուրախությունը ինչ ասես, որ մարդու հետ չի անում, ու հա առողջություն եմ ցանկանում ։)

Comments are closed.