բաժին Խառը

Խոսակցություն ազգակիցներիս հետ։

․․․․

Նրա Կինը։ Բիբարենց ցեղում ոչ մի տգեղ տղա չկա …
Ես։ Բիբարե՞նց, Բիբարե՞նք
Նա։ Հա, դա մեր ցեղի կեղծանունն ա գյուղում
Ես։ Բա ինչի՞ են տենց ասել
Նա։ Դե, պապիս հերը, մի անգամ սարերում չոբանություն էր անում։ Թուրքերը մի մեծ խմբով հարձակվել էին, բայց նա կարեցել էր միայնակ բոլորին հաղթել ու քշել։ Հետո թուրքերը իր մասին ասում էին․ «Hepimiz biber döndü gibi»․ ինչը նշանակում է «Մեզ բոլորիս վառեց բիբարի պես»։
Ես։ Փաստորեն «Բիբարենք»-ը պատվաբեր անուն է
Նա։ Հա

․․․