բաժին Օրական

Օր համար 10798

GITC-ի հետ համագործակցությունս ավարտվեց, այլևս այնտեղ չէմ դասավանդելու, ու ամեն մի «էպոխայի» ավարտից հետո մարդ պիտի ռեֆլեկսիա անի իրա արածը ու չարածը։ Իրականում ամնադժվար բանը ինքնագնահատումն է, ի՞նչի վրա հիմնվել։

Մարդկանց հետ է կապված․․․

Արդյո՞ք կարողացել եմ սովորեցնել ուսանողներին մաքսիմալը նրանից ինչին ինքս տիրապետում եմ։
Արդյո՞ք դա բավարար էր։
Արդյո՞ք որևէ բան սովորեցնելը ավելի շատ կապված է սովորեցնողից, թե՞ ավելի շատ սովորողից։
Արդյո՞ք ճիշտ էին մեթոդները։

Արդյո՞ք «դուք մեզ ահագին բան սովորեցրիք»-ը անկեղծ է, կամ նույնիսկ իրական գնահատական է։ Մյուս կողմից արդյո՞ք «մենք կտխրենք»-ը ուղղակի անձնական կապվածության ու սիմպատիայի հարց չի։

Ու ամենակարևոր բանը։

Արդյո՞ք գիտելիքը չափելի մեծություն է։

Իրականում տեղի ունեցած մանր ինտրիգներին իսկի չէմ ուզում անդրադառնալ, իսկ դրանք կային։ Ինձ ավելի հետաքրքիր է , թե ինչն եմ ես սխալ արել, ու արել եմ արդյոք որևէ բան սխալ։

Այդպես, մտածել է պետք ․․․

Հուսով եմ գոնե սրա պես չեմ արել։

կադր Республика ШКИД ֆիլմից

կադր Республика ШКИД ֆիլմից

Ամեն դեպքում, մտածել, անել եզրակացություններ և նայել առաջ։

Դբա Լավը 😉