բաժին Խառը

Փոքրը։ ․․․ Հրշեջ, Հրշեջ մեքենա ․․․
Մեծը։  Էնա ասա պաժառնիկ էլի
Միջնեկը։ Պաժառնիկը ո՞րն ա, պաժառնիկը հայերեն չի
Մեծը։ Բա ո՞նց ա հայերեն, երկարախմորակլորածա՞կ ։), ձեզանից բաներ եք հորինում էլի
Միջնեկը։ էէէէէ, մի հիմար մի բան ա ասել էլի, դու խի՞ ես կրկնում
Մեծը։ Բա պաժառնիկը ի՞նչ վատ բառ ա
Միջնեկը։ Դե նախ պաժառնիկը հայերեն չի, երկրորդը ավելի երկար ա, հետո էլ պաժառնիկը ոնցոր կրակ վառողը լինի, ոչ թե հանգնցնողը ։Դ ։Դ ։Դ [Բրերդբերի ականջդ կանչի] , համել գնալով ասիմիլացվում եք դուք էտ ռուսաստանում
Մեծը։ Ես չեմ ասիմիլացվում, ես տակից էլ ասիմիլացված եմ էղել, բայց սովետի ժամանակ երբ բոլորը ձգտում էին ռուսական դպրոցներ տային իրենց էրեխեքին, ես իմոնց հայկական դպրոց եմ տվել։
Միջնեկը։ Լավ ես արել, ապրես ։)
Փոքրը։ Պաժառնի՞կ
Միջնեկը։ Հա, պաժառնիկ, բայց դա ռուսերեն բառ ա , հայերեն հրշեջ ա պետք ասել։

Ռուսական հրշեջ․ 1930թթ

Ռուսական հրշեջ․ 1930թթ․ աղբյուրը http://www.retronaut.com

Դբա Լավը 😉