Գործող վանք է․ չեմ հարցրել հատուկ, բայց այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ նաև նկարչական դրպոց կա, որովհետև վանքի գլխավոր եկեղեցու ներսում բազմաթիվ սրբապատկերներ էին դրված, որոնց մի մասը շատ թարմ էին երևում։ Ներսում լուսանկարել չէր կարելի, սակայն իմացա երբ արդեն այս մեկը արել էի ։)
Շրջակա տարածքը շատ հանգիստ էր․ անտանելի լուռ ու հանգիստ․ Ծառերի տակ նստած հանգիստ զրուցում էին մի ծեր և մի երիտասարդ վանական։ Չնկարեցի նրանց, ինձ թվում էր մի բան կփչացնեմ, եթե լուսանկարեմ։
Վրաստան ․ 2014-05-05