Շետինին․ Գրկել Անգրկելին

Մի երկու միտք գրեմ Շետինինի «Գրկել Անգրկելին» գրքի վերաբերյալ։

1․ մարդը իր առջև դնելով խնդիր՝ զարգացնել բոլոր աշակարտների (ոչ միայն ընդունակների) երաժշտական ընհունակությունները, հանգում է  հետաքրքիր եզրակացության։ Պարզում է, որ երաժշտական ընդունակությունների զարգացման համար անհրաժեշտ է ընդհանուր զարգացվածություն։

2․ Հետո հասկանում է, որ նույն սկզբունքը կիրառելի է նաև ցանկացած այլ գործունեության համար, այսինքն որքան մարդը զարգացած է այլ ոլորտներում, այնքան նա կարող է զարգանալ կոնկրետ ոլորտում։ Սա բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման  խնդիրն է։

3․ Հետագայում երկու կիսաանհաջող փորձից հետո ստեղծում է համալիր դպրոց, որի կայացումը դժվար էր սովետական պայմաններում։ Սակայն կարողանում է կրկնվող ու չափելի բարձր արդյունքներ ցուցադրել, ապացուցելով իր մոտեցումների ճշմարտացիությունը։

4․ Որոշ մեթոդական և կազմակերպչական մոտեցումներ

ա․ դասաժամերը 35ր
բ․ գործունեության տեսակների փոփոխություն դասաժամից դասաժամ
գ․ ֆիզիկական, մտավոր և զգայական ոլորտների ներդաշնակ զարգացում է ապահովում իր դպրոցում
դ․ ինչ որ մի պահից հրաժարվում են 35ր-ոց դասերից, անցնելով ընկղման մեթոդին
ե․ կարևորում է աշակերտների մասնակցությունը դպրոցական կյանքին (դպրոցի շենքի վերանորոգում, ինքնակառավարման մարմիններ, աշակերտները սովորեցնում են մեկը մյուսին ․․․)

․․․

5․ գիրքը լի է կոմունիստական պաթոսով, բայց դա հաղթահարելի է, կարելի է ջոգռտել օգտակարը։

6․ գիրքը նաև նրա մասին է, որ անողին առիթ է պետք, չանողին ՝ մհանա։

7․ գիրքը նաև նրա մասին է, որ մարդու մտքին տեղ լինի , հասարակարգը ինչքան էլ դիմադրի, վերջում կնահանջի ուժեղ երազանքի դիմաց։

8․ բոլոր մանկավարժներին պարտադիր ընթերցանության նյութ է

Դբա Լավը 😉



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել