Ուրեմն վաղը պատրաստվում եմ Սիսիան գնալ, տենց մի 10 օր այնտեղ եմ լինելու։ Հիմա այսպիսի մի քանի հարց ունեմ սիսիանցիներին կամ Սիսիանը լավ իմացող մարդկանց։
Թարմացված ։ Ահա թե ուր գնալ ։)
- Ու՞ր գնալ, ի՞նչ մշակութային հուշարձաններ կան մոտակայքում (բացի ուխտասարից, զորաց քարեր/քարահունջից , պորտաքարից ու Շաքիի ջրվեժից)
- Որտե՞ղ կարելի է սնվել , համով ու էժան։
- Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ կան մոտակա շաբաթվա ընթացքում, համերգ, թատրոն, ցուցահանդես կամ այլ
Դբա Լավը 😉
Թե որտեղ կարելի է համով ու էժան սնվել կամ ինչ միջոցառումներ կան չգիտեմ, բայց հետաքրքիր տեղեր, որ արժի գնալ շատ կան:
Կարող եք գնալ Որոտնավանք, Որոտան գյուղի մոտ է, Սիսիանից մոտ 20րոպում կարելի է հասնել: Որոտնավանքից մի քիչ ներքև Դավիթ Բեկի բերդն է (չնայած մենակ պատերն են մնացել) ու Մելիք Թանգու կամուրջը Որոտանի վրա:
Հետոոո, կարող եք գնալ Շամբի ջրամբար, էլի սիրուն է, Որոտան գյուղից մոտ 5-6կմ է:
Տոլորսի ջրամբարն էլ է սիրուն հետաքրքիր: Էդ ջրամբարը կառուցել են հին Տոլորս գյուղի վրա, ու երբ որ ջրի մակարդակը ցածր է լինում, հին գյուղի եկեղեցին երևում է:
Իսկ հենց Սիսիանում կարող եք Սբ. Գրիգոր եկեղեցի գնալ ու Պատմության թանգարան:
Ոնց որ թե էսքանը, հետաքրքիր ճամփորդություն :))
Շնորհակալ եմ մեկնաբանության համար, Որոտնվանք եղել եմ, ջրամբարներում չէմ եղել, նաև Սբ․Գրիգորում, ինչպես նաև պատմության թագնարանում, կրկին շնորհակալ եմ