բաժին Ճամփորդություն

Ուրեմն վաղը պատրաստվում եմ Սիսիան գնալ, տենց մի 10 օր այնտեղ եմ լինելու։  Հիմա այսպիսի մի քանի հարց ունեմ սիսիանցիներին կամ Սիսիանը լավ իմացող մարդկանց։

Թարմացված ։ Ահա թե ուր գնալ ։)

  • Ու՞ր գնալ, ի՞նչ մշակութային հուշարձաններ կան մոտակայքում (բացի ուխտասարից, զորաց քարեր/քարահունջից ,  պորտաքարից ու Շաքիի ջրվեժից)
  • Որտե՞ղ կարելի է սնվել , համով ու էժան։
  • Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ կան մոտակա շաբաթվա ընթացքում, համերգ, թատրոն, ցուցահանդես կամ այլ

 

Zorac Qarer Qarahunj

 

Դբա Լավը 😉

  1. Թե որտեղ կարելի է համով ու էժան սնվել կամ ինչ միջոցառումներ կան չգիտեմ, բայց հետաքրքիր տեղեր, որ արժի գնալ շատ կան:
    Կարող եք գնալ Որոտնավանք, Որոտան գյուղի մոտ է, Սիսիանից մոտ 20րոպում կարելի է հասնել: Որոտնավանքից մի քիչ ներքև Դավիթ Բեկի բերդն է (չնայած մենակ պատերն են մնացել) ու Մելիք Թանգու կամուրջը Որոտանի վրա:
    Հետոոո, կարող եք գնալ Շամբի ջրամբար, էլի սիրուն է, Որոտան գյուղից մոտ 5-6կմ է:
    Տոլորսի ջրամբարն էլ է սիրուն հետաքրքիր: Էդ ջրամբարը կառուցել են հին Տոլորս գյուղի վրա, ու երբ որ ջրի մակարդակը ցածր է լինում, հին գյուղի եկեղեցին երևում է:
    Իսկ հենց Սիսիանում կարող եք Սբ. Գրիգոր եկեղեցի գնալ ու Պատմության թանգարան:
    Ոնց որ թե էսքանը, հետաքրքիր ճամփորդություն :))

    • Շնորհակալ եմ մեկնաբանության համար, Որոտնվանք եղել եմ, ջրամբարներում չէմ եղել, նաև Սբ․Գրիգորում, ինչպես նաև պատմության թագնարանում, կրկին շնորհակալ եմ

Մեկնաբանությունները փակված են