Ճամփորդություն Սիսիան

Սիսիան
Սիսիան

Սիսիանը շատ հավանեցի, շատ հավես քաղաք է , կլիման շոգ, բայց եթե քամի կա, շոգը այդքան չես զգում։ Իսկ քամի կա գրեթե միշտ։ Բացի դրանինց շատ հարմար կենտրոնական տեղ է, որտեղ կարելի է ժամանակավոր կացարան կազմակերպել , իսկ այնտեղից արդեն գնալ Աղիտու, Զորաց Քարեր, Շաբմի և Տոլորսի ջրամբարներ, Շաքի, Որոտնավանք , Որոտան գյուղ,  Տաթև և այլն ․․․

Կան հյուրանոցներ և կացարաններ (հոսթելներ) ։ Ես երեք տարբեր հյուրանոց/հյուրատներում եղա, երեքն էլ շատ տպավորիչ էին։ Բասենը, Որոտան Հոսթելը և Սիսիան-Շաքի ճանապարհին նախկին խոզաբուծական ֆերմայի տեղում գտնվող հոսթելը։ Բասենը թանկ է, Որոտան հոսթելի և «խոզաբուծարանի» միջև կընտրեի խոզաբուծարանի հոսթելը, եթե չլիներ ամեն օր առավոտյան Սիսիանում լինելու անհրաժեշտությունը։ Շատ հավես տեղ է, մեծ բակով, այգիով ու լավ մարդկանցով։

Մի քանի գրառում կանեմ, նաև մի քանի հատ առանձին լուսանկարով գրառում։ Բոլորը կարելի է տեսնել Սիսիան թեգով։ Կամ հետևյալ ցուցակով։

Քարադարան
Տոլորսի ջրամբար
Շամբի ջրամբար
Փողոցներ

Նաև որոշ տեղեկություններ, թե ինչպես արագ հետազոտել Սիսիան քաղաքը և թե ուր կարելի է գնալ։

Հյուրանոցներ

Տես գրառման սկիզբը


Սնվելու համար

Բասեն հյուրանոց կամ ֆլամենկո սրճարան/բար/ռեստորան/ևայլն։ Եկու տեղն էլ սննդի գները խելամիտ են։

Մոտավոր պլան, բաժանած օրերի
1․ Սբ. Գրիգոր եկեղեցի, եկեղեցու շրջակայքը և պանթեոնը + պատկերասրահ
2․ Պատմության թանգարան, Քարադարան և Տոլորսի ջրամբար
3․ Շամբի ջրամբար, Որոտնավանք, Մելիք Թանգի կամուրջ, Աղիտու
4. Շաքի, Զորաց Քարեր
5․ Ուխտասար

Սենց մոտավոր, երևի կարելի  է խտացնել , ասենք անել մի երեք օրում, ես գրել եմ հանգիստ ու առանց վռազելու պլանը։ Իսկ իրականում, ավելի շատ բան կա, ահա Վիքիպեդիայի ցուցակը, բայց ցուցակից ահագին օբյեկնտերի տեղեր միայն մասնագետները կիմանան։ Տեղացիներից ում հարցրեցի չգիտեին որոշ տեղեր։  Դրանք էլ մնացին մյուս անգամվա համար։

Նաև ապրեն այս գրառմանը մեկնաբանողները, ահագին օգնեց իրենց տված ինֆորմացիան։

 

Դբա Լավը 😉



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել