բաժին Իմ մասին

Այս տարին ուժասպառության տարի էր, հիմա նայում եմ , ահագին բան եմ հասցրել անել, բայց ուժեղի մեծ լարմամբ։ Մանրամասն չեմ գրի, սա էլ ուժասպառության արտահայտություն է։ Ինչին ուժս ու հավեսս հերիքել, լրիվ գրված ա։

Միակ բանը որը ինձ պերմանենտ հոգեկան բավարարվածություն ա տվել, դա դասավանդում ա եղել, մնացած նախագծերի, շփումների, ճամփորդությունների կայֆը գնացել֊եկել ա։ Հիմա հաշվում եմ մոտ 80 ուսանող եմ ունեցել և 100֊ին մոտ աշակերտ, էս մարդանց հետա աշխատելը ինձ մեծ բան է տվել, ապրեն իրենք։

Այս տարի կորուստներ եմ ունեցել, տատիս գնաց, շատ բարի կին էր, լավ հիշողություններ ունեմ իր հետ կապված ․․․

Scan-140112-0004

Այս տարի նաև մեծ ձեռքբերում ունեմ՝ Դավիթս։

10401987_887580124606367_3479533047151330164_n

 

Անցյալ տարվա պլաններիցս գրեթե ոչ մեկը իրականացված չի ու դա ինձ վշտացնում է, այլ բաներ եկան ընկան արանքը․ աշխանք և այլն ․․․

Շատ բան եմ ուզում սովորել, բաներ կան տարիներով այդպես էլ մնում են չիրագործված ․․․
Շատ բաներ եմ ուզում անել, դրանք էլ մնում են չիրականացված ․․․

Շատ ժամանակ էլ լրիվ պարապ էի, բայց էն զբաղված ժամանակս էնպես էին ուժերս քամվում, որ ազատ ժամանակ միայն սերիալներ նայելու էր հերիքում ուժս ․․․

Հոդվածներ ունեմ գրելու, գրքեր կարդալու, լուսանկարեր անելու, տեղեր գնալու ․․․ գաղափարներ իրականացնելու ․․․

Այծի թեթևություն եմ ուզում

7

 

Դբա Լավը 😉

  1. Արտակ ջան, հավանելու տեղ չկար, ասի գրեմ, որ հավանում եմ գրառումը. որ դասավանդումը էդքան կարևոր է ու Դավիթը (իմն էլ է Դավիթ) մեծանա ու իսկական Դավիթ դառնա։

    • Ապրես Մարատ ջան ։), թող բոլոր Դավիթները (ու ոչ միայն Դավիթները ) մեծանան ու Դավիթ դառնան ։)

    • ի միջի այլոց, մի փոքր մեկնաբանությունը 1000 հատ լայք արժե ։), դա ավելի մարդկային է, «լայքը»՝ մեխանիկական

Մեկնաբանությունները փակված են