Ծովային կամ Ուղիղ հանգույց

«Ուղիղ» կամ «ծովային» հանգույց կոչվածը հանգույցների տեսության և նաև հոգեմեկնաբանության համար լավ սկիզբ է։ Սրա օրինակի վրա կարելի է հասկանալ լավ և վատ հանգույցների տարբերությունը։ Նախ և առաջ հանգույցների տեսության մեջ կարևոր է, ոչ միայն այն, որ հանգույցը ամուր լինի, երբ կա պարանի լարվածություն, ալև այն, որ լարվածության թուլացումից հետո հանգույցը հեշտ է քանդվում։

ՀոգեՀանգույցաբանություն․ նախաբան

Սա հետաքրքիր կլինի և հանգույցները իրենց մասնագիտական կյանքում լայնորեն օգտագործողներին ՝ ալպինիստներին, փրկարարներին, արշավականներին և փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց։

Լայքերի մասին

Էն որ մեր անձնական լուսանկարները ավելի շատ լայք են հավաքում քան մեր գրած մտքերը ասում է նրա մասին, որ մարդիկ մեզ կամ մեր մտքերից ավելին են համարում, կամ էր որ մարդիկ մեզ ուզում են տեսնել առանց մեր մտքերի ։) չորտ կագեբաշնիկ, չորտ եգո զնայետ ․․․ ։Դ Սենց ստատուս էի գրել, մի կիլո կայք հավաքեց, զարմանալի ա, փասօրեն խնդիրը ավելի շատ ինչ գրելու մեջ չի, այլ որտեղ գրելու մեջ ա։   Դբա Լավը 😉

Ես

Ռոք երգիչներից ես Մորիսոնն եմ, Փիլիսոփաներից ՝ Նիցշեն, Կենդանիրեց արջ եմ, Հեքաթայիններից ՝ վիշապ, Կաստաներից ես կշատրի եմ, Սակայն կուզեի բրահման լինել․ Տարոյի քարտերում հիմարն եմ, Մաստերից` հրկիզված սուր, Հունական աստվածներից ես Դիոնիսն եմ, Սակայն կուզեի մի քիչ էլ Ապոլլոնը լինել ․․․ ֊ Էս ֆբ տեստե՞ր էս անցել ֊ Չէ ես այդպիսի էշություններով չեմ զբաղվում, ես գիտեմ ես ով եմ ․․․