բաժին Կինոարվեստ

Այս տարվա ճապոնական ֆիլմերի փառատոնին երկու ֆիլմ եմ նայել, «Մայրամուտները երկրորդ փողոցում»֊ի շարունակությունն էր, թեթև ֊ խոխմա ֆիլմ, որը ճապոնացիների մասին ահագին բան է պատմում։ Ու նաև մի ֆիլմ, որը նվիրված էր սրճարան֊ռեստորանի հիմքի վրա ստեղծված հոգևոր օգնության կենտրոնին ։) , տենց շատ բարի ու հասկացող մարդկանց մասին էր։

Այս երկրորդ ֆիլմի ժամանակ զգում եմ, որ մի բան այն չի, մի տարօրինակ զգացում ունեմ․․․ մտածում եմ ինչ որ բան պակաս է կարծես, ինչ որ բանի եմ սպասում ․․․ սկսեցի մտածել, ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ զգացողություն է ․․․ մեկ էլ հանկարծ հասկացա՝ սա ռեստորանի մասին ֆիլմ է, ու ոչ մի անգամ փող չերեվաց էկրանի վրա, ամբողջ ֆիլմի ընթացքում, չէ՞ որ դա ռեստորան էր, որտեղ մարդիկ գալիս էին ուտում֊խմում ուրախանում, բայց ոչ  հաշվի մասին խոսակցություն եղավ, ոչ էլ գումարի փոխանցման արարողություն։

Փորձեցի ընդանրացում անել, կարո՞ղ է դա հատուկ է ճապոնական արվեստին, հատկապես՝ կինոարվեստին։ Փորձեցի հիշել դրվագներ, միակ բանը որ հիշվեց, դա հանց «Մարյամուտները երկրորդ փողոցում» ֆիլմի առաջին մասում էր, որտեղ չեմ հիշում որ փող երևացած լինի, բացի մի դեպքից, երբ մայրը կարում է մի փոքր գումար որդու հնամաշ ցնոտիների մեջ և երբ երեխան քաղաքում կորչում է, այդ գումարով կարողանում է վերադառնալ։

բայց համոզված չեմ, կարծիքներ են պետք ․․․ շատ կա՞ն դրվագներ , որտեղ փող է երևում

 

 

Դբա Լավը 😉