Առավոտյան զանգում են, բա, կայքը չի բացում, չենք կարում նկար վերբեռնել, առաջին էջում ոչինչ չի բերում ու այդպիսի տարօրինակ բաներ։
Առաջին կասկածս wordpress-ի քեշ փլագինն էր, քեշերը ջնջեցի, ոչ մի օգուտ, հետո ջնջեցի փլագինը, .htaccess – մեջ փլագինի կողմից ավելացված տողերը, մի քանի ֆայեր, որոնք փլագինը ավելացնում է։ Ոչ մի օգուտ, սասափելի բեռնվածություն, ինչ որ կախված sql հացումներ, իսկ իրականում ընդամենը մի քանի հոգի էին այդ պահին նայում կայքը։
Մեկ էլ դրանից հետո տվեց database connection error, այ քեզ բան, մտածում եմ, ի՞նչ է կատարվում, փորձում եմ անել
service mysql restart
Ասում ա
ERROR: The partition with /var/lib/mysql is too full! ... failed!
Ա՜յ, քեեզ բաաան, մտածում եմ, ինչի՞ց կլինի, կասկածեցի, որ ինչ որ բան է փչացել, նայում եմ ֆորումներում, ասում են․ դա կարող է նշանակել , որ սերվերի վրա տեղ չկա։
Լավ, եթե այդպես է, ուրեմն ինչքա՞ն տեղ ունեմ, անում եմ
df -h
հմմ, իրոք որ գրեթե տեղ չկա, հիմա պետք է փնտրել խոշոր ֆայլերը, ինչ ֆայլեր են, կայքը մոտ 13 Գեգաբայթ է, շատ չի, պետք է նայել այլ տեղեր։
չգիտեմ ինչու առաջինը կասկածեցի tmp-ի վրա
du -h /tmp
անհիմն էր ։)
լավ, ուղղակի պետք է մեծ ֆայլերը գտնել
find / -size +100M -ls
ու գտնվեցին մեծ մեծ ֆայլեր, սրանք են
/var/lib/mysql/ibdata1 /var/log/btmp.1 /var/log/apache2/error.log.1 /var/log/apache2/error.log.2.gz /var/log/apache2/access.log.1 /var/log/apache2/access.log /var/log/apache2/error.log.2.gz /var/log/apache2/error.log.3.gz /var/log/apache2/access.log.2.gz /var/log/apache2/error.log
Լավ, access և error լոգերը պարզ է, թե ինչե են, դրանք հանգիստ կարելի է ջնջել այս պահին։
ibdata1 ֊ը նույնպես պարզ է mysql-ի InnoDB-ն է, ջնջել իհարկե չի կարելի ։)
մնաց btmp.1 ֊ը, անծանոթ է, գուգլ ֊> ֆորումներ -> պարզվում է սա համակարգ գրանցումների փորձերն է պահում, ու մի տոննա անհաջող գրանցում կա մեջը, ինչը խոսում է, որ ուզեցել են հատարկման կամ բառարանների միջոցով մտնել սերվեր, բայց չի հաջողվել։
Ջնջում եմ բոլոր մեծ ու անիմաստ ֆայլերը, ու ահա , ամեն բան լավ է, կայքը նորից թռնում է ։)
Տենց, ըստ էության կարելի է նաև քրոն ջոբեր կազմակերպել, որ հին լոգերը ջնջեն որոշակի պարբերությամբ։
Ավելի շատ ինձ համար գրեցի սա, չգիտեմ, սկսնակների համար շատ խառը գրառում կարող է լինել, իսկ խորացած ադմինների համար էլ անիմաստ, ոչ մի նոր բան չէն իմանա։
Դբա Լավը 😉
Շնորհակալութիւն հետաքրքիր պատմութեան եւ ինֆոյի համար ։Ճ պէտքական բան էր ։Ճ
խնդրեմ Անդրանիկ ջան