in Լուսանկարներ, Ճամփորդություն, Ֆոտոշարք

Գործերով էի գնացել, ավարտելուց հետո ժամանակ գտա ու գնացի տարածքները հետազոտելու։
Նախ զարմանալի է, որ քաղաքի անունը դեռևս Նոյեմբերյան է։ Հետո մի նոր եկեղեցի են կառուցել սարի գլխին, մի քիչ դժվարանում էի կողնորոշվել, բայց կարծես թե եկեղեցու դիրքավորումը ըստ երկիր կողմերի սխալ էր, կարծես թե խորանը նայում էր մոտավորապես արևմուտք, եթե հնարավոր է ստուգել խնդրում եմ ստուգեք մի ձև։ Եկեղեցու լուսանկարը չէմ արել, մի երևելի բան չկար, բայց բարձրունքը լավն էր, ընդարձակ տարածություն էր երևում։ Ու նաև հետս մարդիկ կային տեղացի, ովքեր բողոքում էին, թե այս եկեղեցու փոխարեն քանի դպրոց ու հիվանդանոց կարելի էր վերանորոգել, ու իրականում  ճիշտ են բողոքում ․․․․։  Լուսանկարներ կան, բայց բանի պիտանի չէն։ Ըստ էության ընդամները մի երկու ոչնչոտ նկար կա, դրանք կդնեմ հաջորդիվ։

Մի քանի ժամ ունեի, այն էլ երեկոյան ժամեր, որոշեցի գնալ Ոսկեպար։

գ․Ոսկեպարի Սբ․Աստվածածին եկեղեցին

Դժվարամատչելի է, սահմանին մոտիկ գտնվելու պատճառով։ Սակայն ամեն բան հանգիստ էր , ու մենք  (ես ու տաքսիստը) մոտեցանք։

Գ․Ոսկերպար Սբ․Աստվածաին եկեղեցի

Գ․Ոսկերպար Սբ․Աստվածաին եկեղեցի

Ոսկեպարի եկեղեցու մոտ հանդիպեցինք այս դիտորդ շանը ։), ես այս շան եթերային մարմինն էլ եմ նկարել ։) ահա այստեղ է ։)

IMG_9879-3

Դիտորդ Շունը

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը

Հետո գնացինք Կիրանց, վանք իհարկե չէինք կարող գնալ, բայց  գյուղում մի փոքր զբոսնեցի։ Գյուղում կա ազատամարտիկների պանթեոն, նկարները լավը չէն կներեք, բայց ցանցում ոչինչ չկա, այդ պատճառով դնում եմ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ կան շատ երիտասարդ , գրեթե երեխա ազատամարտիկներ։ Արիությունը տարիք չի ճանաչում։

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 2

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 2

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 3

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 3

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 4

Կիրանց գյուղի ազատամարտիկների պանթեոնը 4

 

ՀԳ։ Հետաքրքիր պատմություն պատմեցին Ոսկեպարի (կարծեմ) գյուղապետի մասին․ մի ջիպ է անցնում աղջկեքով֊շուխուրով, պատուհանից աղբ են գցում, գնում հասնում է հետևներից, վերադարձնում և ստիպում որ ամբողջ գյուղի աչքի առաջ հավաքեն իրենց թափած աղբը ․․․

ՀԳ2։ Իսկ մի այլ պաշտոնյա մի գյուղում ելույթ ունենալիս ասում է․ «Հպարտանում ենք ձեզնով, պատերազմի ժամանակ դուք այս գյուղը ԱՆԱՌԱԿ եք պահել» ։D

․․․ Աստված էլ բեթարից ազատի ․․․

ՀԳ։ Ամսաթիվն էլ գրեմ, որ չմոռանամ ՝ 2015-04-19

Դբա Լավը ։)