in Uncategorized

Զոմբոտուփ։ Բժիշկը, Վերելակը և Լրագրողը


Արմենիա հեռուստատեսության այսօրվա լուրերում լսեցի մի պատմություն:
Ինչ որ մի շենքի վերելակը չի աշխատում , ինչ որ սարքել են , նորից փչացելա և այլն…
Էականը այդ չէ:
Ինձ զարմացրեց այդ շենքի բնակչուհի մի տիկնոջ պատմածը, մոտավորապես կրկնեմ.
«Ես սրտային եմ (սրտի հիվանդություն ունի երևի), ինձ մոտ պրիստուպ սկսվեց, զանգեցինք շտապօգնություն, եկան , ներքևից զանգեցին ինձ, ասացին , որ լիֆտը չի աշխատում, չէնք բարձրանում , արի քեզ ասենք ինչ անես, որ լավանաս …. » ։

Շատ ուժեղ էր 🙁 , հիշեցնում է 90-ական թվականները , երբ զանգում էին շտապօգնություն ասում էին «բենզին չունենք, մի կանիստր բերեք մեզ մոտ , լցնենք մեքենան կգանք»:
Այստեղ երկու տարբերակ կա, կամ այդ կինը չափազանցացնում է այդ պատմությունը : Կամ էլ իրոք այդ բժիշկները այդպես են արել , չէմ զարմանա եթե երկրորդը ճիշտ լինի:
Զարմանում եմ նրա վրա , որ այդ բանը ասում են հեռուստացույցով (զոմբոտուփ) և ոչ մի արձագանք չկա: Ոչ մեկը չի փնտրում մեղավորին և ոչ ոք չի տալիս հերքում : Մի տեսակ միայն վերելակի խնդիրն էր հա՞ այդտեղ:

Մի տեսակ նոր ասացվածքի թեմա է ստացվում
«Վերելակը մարդկանց համար, և ոչ թե մարդիկ` վերելակի» կամ էլ
«Բժիշկը հիվանդի համար, և ոչ թե վերելակը` բժշկի»