բաժին Կյանքի Օպտիմալացում

Ես հասկացա, որ կարևոր չի թե ինչ եմ ես անում հազարից մեկ, ասենք ամիսը մեկ, կամ էլ տարին մեկ։
Ես նաև հասկացա, որ աշխատանքը, պրոբլեմները, ամենօրյա շեղող բաները միշտ էլ կլինեն,  սակայն կարևոր բաները պետք է անել թեկուզ քիչ֊քիչ, սակայն հաճախակի։

Արդ, դու այն ես, ինչ անում ես ամեն օր։ Թվում է, թե դա շատ պարզ է, սակայն դրա գիտակցումը ու իրականացնելու կամքը շատ ուշ հասունցան ինձ մոտ։

Մի քանի փոքր բան, որոնց հնարավորինս ամենօրյա կատարումը ես խոստանում եմ ինքս ինձ ՝

  • մարզանք,  լող , վազք կամ նման բան ամեն առավոտ
  • ամեն օր մինիմում 4 ժամ աշխատանք բիզնես պրոեկտների վրա
  • ամեն օր մինիմում 1 ժամ աշխատանք սեփական պրոեկտների վրա
  • ամեն օր երեկոյան ընթերցանություն ընթերցացուցակից
  • շնչառական վարժություններ և խոկում քնելուց առաջ

Ու ահագին ժամանակ է մնում ընտանիքի և ընկերների համար ։)

 

Սրանով ես կունենամ ստաբիլ եկամուտ, ստաբիլ զարգացում և ստաբիլ մտավոր ու հոգևոր առողջություն։ Մարդու մեջ ամենակարևորը սովորություններն են, ու եթե հնարավոր չէ/դժվար է որոշ սովորություններից հարժարվելը, ապա կարելի է ձևավորել դրանց հավասարակշող սովորություններ։

toodledo-ն լավ սերվիս է, որը օգնում է կարգավորել առաջադրանքները, ձևավորել սովորություններ, ստեղծել անելիքների ցանկեր և այլն, ունի մոբայլ հավելված և վեբ֊ինտերֆեյս։ Ասենք սովորությունների/հմտությունների գրանցման սիստեմը այսպիսի տեսք ունի։

Screenshot 2015-10-07 23:13:04

Դբա Լավը ։)