Коул.М.,Скрибнер.С.Культура.и.мышление
Մշակույթի ու Մտածողության կապի մասին միանշանակ պատասխան չկա (գոն այս գրքի տպագրման ժամանակ չկար)։ Սակայն գրքում կան բազմապիսի հետաքրքիր փաստեր և փորձերի նկարագրություններ։ Տարբեր հետազոտվող ցեղերի, ազգերի ու զարգացման մակարդակների վրա գտնվող մարդկային խմբերի մոտ մտածողության առանձնահատկությունները։ Մի քանի բան, որոնք ես կուզեմ մտապահել՝
- իրերի դասակարգումը 4 տարեկանից փոքր երեխաները անում են գույների հիման վրա, ապա ՝ ֆորմաների, ավելի ուշ անում են ֆունկցիոնալ նմանության հիման վրա (եվրոպա֊ամերիկյան տիպի արտադրական հասարակությունների մասին է խոսքը) ։ Պրիմիտիվ ցեղերի մոտ ֆունկցիոնալ դասակարգումը կարող է այդպես էլ չառաջանալ
- մտածողության և մշակույթի կարպերի հետազոտության ժամանակ հաճախ ի հայտ է գալիս դպրոցական կրթության գործոնը
- հետաքրքրական է, որ հեռանկարը (երկչափ պատկերները եռաչափ ընկալելը) պարզվում է մշակութային պայմանավորվածության հարց է, ոչ եվրրապական տիպի հանրություններում այդ ընկալումը իհայտ է գալիս, միայն հատուկ թրեյնինգի պայմաններում
- նույն ձևով մշակութայնորեն են պայմանավորված նաև տրամաբանական սիլլոգիզմները ․․․
- հետաքրքիր երևույթ են լեզվական ունիվերսալիաները
- լեզվի առումով նաև Սեպրի֊Ուորֆի առաջադրած լեզվական դետերմինիզմը չի հաստատվել իր նեղ իմաստով, սակայն նաև ամբոջությամբ չի հերքվել․․․
Դբա Լավը ։)