in Լուսանկարչական մտքեր

Մագնումի լուսանկարիչների մասին

Մագնում գործակալության հայտնի լուսանկարիչների դասընթացն էի նայում։ Անընդհատ գրեթե բոլորը կիրառում էին մի բանալի բառ ՝  հետազոտություն։ 

  • ես ուզում էի հետազոտել ․․․
  • ես հետազոտեցի ․․․
  • լուսանկարչական հետազոտություն ․․․
  • հետազոտությունս ․․․

Ահագին տարբեր հետազոտությունների մասին էր խոսքը, մեկ դա պատմական կամ աշխարհագրական որևէ «տարածության» լուսանկարչական նախագիծ֊հետազոտություն էր, մեկ՝ հոգեբանական, մեկ երկրաչափական կամ քաղաքական, գույների, ռակուրսների,ֆորմաների, մարդկային ճակատագրերի և այլն  բայց գրեթե բոլորը իրենց գործին վերաբերվում էին, ինչպես հետազոտական աշխատանքի։

Դբա Լավը ։)