Ստրուգացկի եղբայրներ․ Կեսօր XII դար

Այս գիրքը շատ զիլ է, արժեքավոր ու չի հնացել թեև գրվել է 1962թ։ Շատ ֆունդամենտալ խնդիրներ են դնում, խոսում են հետաքրքիր թեմաներից ․․․

Մի երկու նաշում՝

1․ КРИ-ն (Коллектор Рассеянной Информации), արհեստական ինտելեկտ էր, որը իր խնդիրների լուծման համար ուներ ավտոմատացված արհեստանոցներ, ու այդ արհեստանոցներում կարող էր պատրաստել ցանկացած մեխանիզմ ․․․ մի օր КРИ-ն սկսում է ինչ որ ապուշ ու անիմաստ մեխանիզմներ ստեղծել և դրանցով լցնել մոլորակը (Երկիրը չէ, ինչ որ ուրիշ մոլորակ)  ․․․ այդ պրոցեսի նկարագրությունը շատ հետաքրքրիր է, նույնիսկ եթե սփոյլ անեմ, արժե կարդալ ․․․

Պարզվում է ծրագրավորողները հիմար հարցեր են առաջարկել КРИ-ին, տվել են հաշվել հնգանկյուն եռանկյան մակերեսը, տվել են ուսումնասիրել առանց ուղեղիկ ոչխար  և այլ հիմար բաներ, ու խեղճ КРИ-ն ցանկանալով լուծել անլուծելին, սկսում է ստեղծել ինժիներական տեսանկյունից անկատար ու անիմաստ սարքավորումներ ․․․․  Մի խոսքով իրականության հետ կապ չունեցող մուտքային տվյալները նույնիսկ ամնեախելացիին էլ հիմար կդարձնեն։

Սա նրա մասին է, թե ինչպես նույնիսկ ամենակատարյալ տրամաբանությունը և անսահման հաշվողական հզորությունները (իմա խելքը) կարող են ապուշանալ, եթե մուտքին անիմաստ, սխալ , կամ ինչ֊որ իմաստով թերի տվյալներ են տրվում։

2. Գլուխներից մեկում խոսակցություն կա, մի քանի հոգի խոսում են, թե ինչի համար է պետք գնալ միջգալակտիկ ճամփորդություններ, եթե քո տվյալ սերնդին դա ոչ մի օգուտ չի տալիս, և որ դու կարող ես սկսել քո ճամփորդությունը և մի քանի տարի հետո կարող է այնպիսի մի տեխնոլոգիա առաջանալ, որ քեզանից էլ առաջ անցնեն ու նաև հասցնեն հետ էլ գալ, իսկ դու այդպես էլ չհասցնես կատարել քո տիեզերական միսիան։

Այս խոսակցությունը ինքը իրենով արժեքավոր է, սակայն մի կտոր կա, որը ուղղակի ցնցում է։

Հայերեն չկարողացա գեղեցիկ թարգմանել, դնեմ ռուսերեն, հատկապես վերջին միտքը լավն է՝

– Все, – сказал Малышев. – Сначала он говорит: “Хочу есть”. Тогда он еще не человек. А потом он говорит: “Хочу знать”. Вот тогда он уже Человек. Ты чувствуешь, который из них с большой буквы?
– Этот ваш Человек, – сердито сказал Панин, – еще не знает толком, что у него под ногами, а уже хватается за звезды.
– На то он и Человек, – ответил Малышев. – Он таков. Смотри, Борис, не лезь против законов природы. Это от нас не зависит. Есть закон: стремление познавать, чтобы жить, неминуемо превращается в стремление
жить, чтобы познавать. Неминуемо! Познавать ли звезды, познавать ли детские души…
– Хорошо, – сказал Панин. – Пойду в учителя. Детские души я буду познавать для всех. А вот для кого ты будешь познавать звезды?
– Это второй вопрос, – начал Малышев, но тут Гургенидзе вскочил и заорал, сверкая белками:
– Ты хочешь ждать, пока изобретут твою тирьямпампацию? Жди! Я не хочу ждать! Я полечу к звездам!
– Вах, – сказал Панин. – Потухни, Лева.
– Да ты не бойся, Боря, – сказал Кондратьев, не поднимая глаз. – Тебя не пошлют в звездную.
– Почему это? – осведомился Панин.
– А кому ты нужен? – закричал Гургенидзе. – Сиди на лунной трассе!
– Пожалеют твою молодость, – сказал Кондратьев. – А для кого мы будем познавать звезды… Для себя, для всех. Для тебя тоже. А ты познавать не будешь. Ты будешь, узнавать. Из газет. Ты ведь боишься перегрузок.

ընդգծումը իմն է․․․

Այս գիրքն էի կարդում և մի համընկնում էլ եղավ, հաղորդում էր տիեզերագնացների մասին։  Ուղղակի մտքիս զուգահեռ պրոցեսում ես հասկացա, որ հին հունական, միջնադարյան, օկկուլտ, էզոթերիկ իմաստով կատարելությանը տանող ժամանակակից մասնագիտությունը դա տեզերագնացի մասնագիտությունն է։

Տիեզերագնացը հատուկ ջոկատայինի ֆիզիկական պատրաստությամբ, ակադեմիկի գիտելիքներով ու միևնույն ժամանակ կյանքը ինչ որ աբստարակտ բաների համար վտանգող իդեալիստ մարդ է ․․․

Սա մարդկային կատարելության մասին է, ափսոս որ տիեզերագնացներով հիանալու և նրանց հերոսացնելու ժամանակը կարճ տևեց։

Լուսանկարը ՝ Յոնաս Բենեդիկտսենի
Լուսանկարը ՝ Յոնաս Բենեդիկտսենի

Դբա Լավը ։)



Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել