բաժին Երաժշտություն

«Բարի Արագիլ» — Խաչատուր և Սերժ Տանկյաններ

Մի հինգ օր է, ինչ լսում եմ Խաչատուր Տանկյանի «Ինչպես մոռանանք» ալբոմը: Շատ լավն ա, բան չկա ասելու:
Հատկապես «Բարի Արագիլ»-ը, որում հորը օգնում է, նաև որդին(Սերժ Տանկյան,SOAD):
Էս երգը փոքրուց շատ եմ սիրել, հիմա էլ որ լսում եմ սիրտս ցնծում է, բայց միտքս հեչ չի համաձայնվում հետը: Շատ հակասական, բաներ եմ զգում … Մեկ մեկ էկրանը ջրով է լցվում, տառերը էլ չէն երևում…

Էս երգը ՍՈՒՏ Է …

Ես ոչ անտուն եմ,
Ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան,
Ունեմ օթևան,
Ազատ Հայրենիք, Երջանիկ Երկիր, չունե՛մ ու չգիտե՛մ, կունենա՞մ թե՞ չէ …
Բայց ուզում եմ ունենամ,ու թող սա մարգարեություն լինի՝
«Իմ տան մոտ ապրի
բարի արագիլ
բույն հյուսիր ծառին
բարդու կատարին»

Էս էլ ձեզ, որ ըզգաք ինչ էմ ասում: Քաշեք լսեք: 6.37 ՄԲ

Մի հատ էլ վիդեո